Կիոտոյի համալսարանի ճապոնացի մաթեմատիկոս Շինիչի Մոտիձուկին հայտարարել է, որ իրեն հաջողվել է ապացուցել պարզ թվերի թեորիայի համար հսկայական նշանակություն ունեցող հայտնի ABC հիպոթեզը, գրում է cnews.ru-ն՝ հավելելով, որ ապացույցը 500 էջ է զբաղեցնում:
Եթե պարզվի, որ ABC հիպոթեզն ապացուցված է, և այն թեորեմի կարգավիճակ ստանա, մաթեմատիկոսների ձեռքում կհայտնվի մի հզոր գործիք, որին մինչ այժմ չէր տիրապետում թվերի թեորիան: Որպեսզի պարզ լինի, թե որքան կարևոր է այս հիպոթեզը, բավական է ասել, որ շուրջ 4 դար աշխարհի ամենախելացի մարդկանց կողմից լուծել չհաջողված Ֆերմի թեորեմն ապացուցվում է երեք տողով:
ABC հիպոթեզն անվանում են 20-րդ դարի ամենաինտրիգային հիպոթեզը՝ դրան տալով 21-րդ դարի ամենահայտնի թեորեմի աստիճան: