Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի գեղարվեստական մարմնամարզության չեմպիոնուհիներ ռուսաստանցի 20-ամյա Ուլյանա Դոնսկովան և 17-ամյա Կարոլինա Սևաստյանովան ավարտում են իրենց մարզական կարիերան: Այդ մասին РИА Новости տեղեկատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի հավաքականի մարզիչ Իրինա Վիները:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանը ներկայացնող Դոնսկովան, Սևաստյանովան, Քսենյա Դուդկինան, Ալինա Մակարենկոն և Անաստասիա Նազարենկոն հաղթանակ են տարել գեղարվեստական մարմնամարզության բազմամարտի խմբային մրցաշարում: Անհատական պայքարում ոսկե մեդալ էր նվաճել Եվգենյա Կանավաևան:
Ավելի վաղ հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ իր կարիերան պատրաստվում է ավարտել նաև 22-ամյա Կանավաևան, սակայն Իրինա Վիները հերքել է այդ լուրերը:






































