Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն այսօր կարող է իր 461-րդ խաղն անցկացնել «արքայական ակումբի» կազմում:
Այդ ցուցանիշով նա կդառնա 3-րդն ակումբի պատմության մեջ` Սանչիսից ու Ռաուլից հետո, որոնք մադրիդյան ակումբի կազմում անցկացրել են համապատասխանաբար՝ 18 և 17 մրցաշրջան: Կասիլյասն անցկացնում է իր 13-րդ մրցաշրջանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի դարպասապահը 31 տարեկան է: Նա «Ռեալ»-ի կազմում իր մեկնարկային խաղն անցկացրել է 1999 թվականին` 18 տարեկանում: Կասիլյասն իր ներկայիս ակումբի հետ ևս 5 տարվա գործող պայմանագիր ունի:







































