Եգիպտացի քաղաքական գործիչները պահանջել են Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի որդիներից հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից: Նման պահանջով է հանդես եկել Եգիպտոսի քաղաքական կուսակցությունների միությունը սեպտեմբերի 14-ին: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Ակտիվիստները պահանջում են, որ երկրի ղեկավարի որդիները հրաժարվեն ամերիկյան քաղաքացիությունից՝ կապված ամերիկյան «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հետ, որտեղ Մուհամմեդ մարգարեն ներկայացված է ոչ պատշաճ կերպով:
Հայտնի է, որ Մուրսիի երկու որդիները ծնվել են ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ու ամերիկյան քաղաքացիություն են ստացել:
Եգիպտոսի քաղաքական կուսակցությունների միությունը, որում ընդգրկված է 23 քաղաքական կուսակցություն ու 7 երիտասարդական շարժում, համաձայն չէ այդ հարցում երկրի ներկայիս իշխանությունների դիրքորոշման հետ: Քաղաքական գործիչները սպառնում են միավորել ուժերն ու բողոքի մեծ ակցիա իրականացնել և համալրել ընդդիմության շարքերը իրենց պահանջի չկատարման դեպքում: Նրանք մտադիր են ԱՄՆ իշխանություններից հասնել ներողության:
Եգիպտոսի իշխանություններն առայժմ չեն արձագանքել այդ հարցմանը:










































