Saturday, 06 06 2026
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը

Կայացել է Լիտվա-Հայաստան ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեպտեմբերի 14-ին Լիտվայի Սեյմասում /խորհրդարանում/ տեղի է ունեցել Լիտվա-Հայաստան ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական, գիտության, մշակույթի, սպորտի ականավոր գործիչներ, դերասաններ, լրագրողներ, հայ համայնքների ներկայացուցիչներ:

Լիտվա-Հայաստան ֆորումը նպատակաուղղված է ակտվիացնելու Լիտվայի և Հայաստանի միջև երկկողմ կապերը մշակույթի, արվեստի, հասարակական դիվանագիտության, սպորտի, տնտեսական ոլորտներում:

Բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել Լիտվայի Սեյմասի անդամ Դանգուտե Միկուտյենեն, Սեյմասի անդամ, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի համանախագահ Ալգիս Կաշետան, Լիտվայի հայտնի դերասան Յուոզաս Բուդրայտիսը, Լիտվայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Վալդեմարաս Ռազումասը, Լիտվայի գործարարների միության նախագահ Ռոբերտաս Դարգիսը, Լիտվայի Սեյմասի անդամ, Եվրախորհրդարանի անդամ Յուոզաս Իմբրասասը, ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ֆորումի համակարգող, իրավաբան Արմեն Հայրապետյանը:

Ֆորումի ստեղծման հռչակագրին միացել են լիտվական հասարակության այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Արքեպիսկոպոս Կարդինալ Սիգիտաս Տամկյավիչուսը, Լիտվայի մշակույթի նախարար Արունաս Գելունասը, Հաղորդակցության նախարար Էլիգիյուս Մասյուլիսը, Եվրախորհրդարանի պատգամավորներ Յուստատ Պալեցկիսը և Զիգմանտաս Բալչիտիսը, Վիլնյուսի Համալսարանի ռեկտոր Բենեդիկտաս Յուոդկան, պատմաբան Ալֆրեդաս Բումբլաուսկասը, բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսը, երգչուհիներ Իրենա Միլկեվիչուտեն և Հասմիկ Գրիգորյանը, դերասան Րեգիմանտաս Ադոմայտիսը, չմշկող Պովիլաս Վանագասը, ռեժիսյոր Մարատ Սարգսյանը, հայտնի ուռուցքաբան Կարապետ Բաբայանը, դիզայներ Սերժ Գանջումյանը և այլոք:

Միջոցառմանը դեսպան Արա Այվազյանը Լիտվայի Սեյմասի անդամ Յուստինաս Կարորսասի այրիին հանձնել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից հետմահու պարգևատրված ՀՀ ԱԺ Պատվո մեդալը` Հայաստանի և Լիտվայի միջպետական հարաբերությունների զարգացման, երկկողմ միջխորհրդարանական համագործակցության խորացման և հայ ու լիտվացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում զգալի ավանդի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում