Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Մազդա» մակնիշի 300 dd 01 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1990թ. ծնված Աղվան Ավագյան) դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և արգելափակվել երկու ոլորանների միջև՝ ծառերի մեջ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցները, ովքեր տեղում կիրականացնեն հերթապահություն:Ավտոմեքենայի դուրս բերման աշխատանքները կսկսվեն առավոտյան, հատուկ տեխնիկայի ներգրավմամբ: Զոհեր և տուժածներ չկան:











































