«ՊՆ կենտրոնական արխիվի պետի և N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորի` սեպտեմբերի 12-ի ձերբակալությունները կարող են կապված լինել ՊՆ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների` վերջին օրերի պաշտոնանկությունների հետ»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Հիշեցնենք, որ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` այդ երկու անձինք (անունները դեռ չեն հրապարակվել) ձերբակալվել են ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում`ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով: Այստեղ ինտրիգն այն է, որ պաշտոնանկություններն ու ձերբակալությունները հասնում են մինչև ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, իսկ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը ջրից միշտ «չոր» է դուրս գալիս»:








































