Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.24 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.40-ով և կազմել 408.22 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 408.75-411 դրամով, գնում՝ 405-407 դրամով:











































