Եթե աշխատավայրում չափազանց շատ պահանջներ են ներկայացնում, բայց մարդը չի կարողանում կառավարել աշխատանքային իրավիճակը, դա վատ ավարտ կունենա, պարզել են գիտնականները:
Ինչպես փոխանցում է BBC-ն` մոտ 200,000 մարդու տվյալներ պարունակող 13 հետազոտությունները ցույց են տվել, որ լարվածությունն աշխատավայրում 23%-ով մեծացնում է սրտի նոպայի և սրտի անբավարարությունից մահվան ռիսկը:
Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները համոզված են, որ խնդիրներ կարող է առաջացնել ցանկացած մասնագիտություն: Ամեն ինչ կախված է աշխատանքում անձնական գործողությունների ազատությունից:
Եթե վերացվի հոգեբանական ճնշումը, հնարավոր է կանխարգելել սրտի նոպաների և սրտային հիվանդությունների 3,4%-ը: Եթե բոլորը թողնեին ծխելը, այդ թիվը կհասներ 36%-ի: Գիտնականները նշում են, որ սթրեսն ինքն իրենով վնասում է, և հաճախ մարդիկ դրանից ազատվելու համար ծխում են, ալկոհոլ օգտագործում:












































