Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Հերթական ընտրություններից հետո մեծանում է արտագաղթը

«Դեռևս անցյալ տարի ասել եմ, որ հերթական ընտրություններից հետո մեծանում է արտագաղթը, քանի որ դրանք կանխորոշված են: Ընտրություններից առաջ մարդկանց հույսեր են տալիս, հետո այդ հույսերը չեն իրագործվում, հիասթափությունն է մեծանում և մարդիկ էլ ավելի են արտագաղթում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:

Նա հաստատեց իր ասածը՝ նշելով, որ նախագահական ընտրություններից հետո արտագաղթը էլ ավելի կշատանա. «Մարդիկ հասկանում են, որ փոփոխություն չի լինում, իսկ եթե փոփոխություն չի լինում, նշանակում է՝ հույսն էլ է մեռնում, եթե հույսն էլ է մեռնում, մարդ արարածը միշտ ուզում է փախչել այդտեղից»:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական դաշտ գոյություն չունի, չկա ընդդիմություն, իսկ ներկայիս քաղաքական գործիչները, որոնք ակտիվ են եղել 91 թվականից, և նրանք, ովքեր նոր են մտել քաղաքական դաշտ, վտանգավոր են երկրի համար. «Իրենք կամա թե ակամա աշխատում են արտագաղթի ավելացման ուղղությամբ: Ուղղակի առաջին իշխանությունից մնացած քաղաքական գործիչները նաև ունեն բարդույթներ: Այն ամենը, ինչ այսօր տեսնում ենք, սկսվել է անկախության առաջին օրից: Մենք պետք է փորձենք դուրս գալ այս շրջանակից»:

Հարություն Մեսրոպյանն ասաց, որ ցանկացած հասարակության մեջ կան մարդիկ, որոնց կարելի է բնութագրել երեք բառով՝ պատրաստ են, կարող են, ուզում են: Այդ մարդիկ վաղ թե ուշ սկսում են բյուրեղացվել, ինքնակազմակերպվել: Այդպիսիները այս տարվանից երևում են նաև մեր հասարակության մեջ. «Ինչ-որ փուլից հետո իրենք դառնում են բավականին զգալի գործոն և այն մարդիկ, որոնք կիսահույս են կամ ինչ-որ բանի են սպասում, կամաց-կամաց հավաքվում են այդ մարդկանց շուրջ: Երկրում սկսում են սկզբից դանդաղ, հետո՝ ավելի արագ փոփոխությունները»:

Չնայած սրան, պրն Մեսրոպյանն ասաց, որ արտագաղթի տեմպերը մեզանում կբարձրանան. «Թվում է, որ 91 թվականից, երբ ունեցանք անկախություն, այդ պրոցեսին տեր պիտի լինեինք, սակայն այդպես չեղավ և հստակ կարող ենք ասել, որ մենք չունենք ազգային պետություն»:

Վերջին 10 տարվա ընթացքում լիբանանահայությունը կրճատվել է 5 անգամ, իրանահայությունը՝ 2, սիրիահայությունը՝ 2-3 անգամ: Ըստ մասնագետի՝ Հայաստանի բարձրավանդակում, այն է՝ ՀՀ, Արցախ, Ջավախք, 2 անգամ. «Սա նշանակում է Արևելքի տարածաշրջանից և մեր լեռնաշխարհից հայկական տարրը քիչ-քիչ դուրս է մղվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում