«Մանչեսթեր Սիթի»-ն նոր՝ ժամանակակից մարզաբազա կկառուցի, որը տեղակայված կլինի «Էմիրեյթս» մարզադաշտի մոտակայքում:
Ակումբի ղեկավարությունը խոստացել է շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2014/15թթ մրցաշրջանի մեկնարկը: «Սիթի»-ի ղեկավարության կարծիքով մարզաբազան լավագույնն է լինելու աշխարհում:
Այդտեղ կլինեն 17 ֆուտբոլային խաղադաշտեր, դպրոց, ակումբի ակադեմիան՝ երիտասարդների համար առանձին բնակարաններով, ժամանցի կենտրոն:






































