Sunday, 14 06 2026
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են

Ջոն Հեֆերն. Մեր դեսպանատները ամենուր պետք է զգոնություն ցուցաբերեն

Լուրերը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կազմած`ամերիկյան քաղաքացիների համար 7 առավել վտանգավոր երկրների ցանկի մասին, որում ընդգրկված է նաև Հայաստանը, ամբողջական չեն։ «Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ այդ մասին այսօր ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը։

Նրա վկայությամբ`այս պահի դրությամբ արդեն հինգ տասնյակ դեսպանատներ զգուշացրել են ամերիկյան քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ իր պաշտոնական կայքէջում նման զգուշացում տեղադրեց նաև Երևանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։

Դեռ նախօրեից մամուլում շրջանառվում են լուրեր, թե Պետդեպարտամենտը ամերիկյան քաղաքացիների համար 7 առավել վտանգավոր երկրների ցանկում Բուրունդիի, Քուվեյթի, Սուդանի, Թունիսի, Զամբիայի և Եգիպտոսի հետ ընդգրկելէ նաև Հայաստանը:

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կազմակերպած միջոցառման ժամանակ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այս տեղեկությունները` դեսպան Հեֆերնը ասել է. – «Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունները, Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան և Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր դեսպանատները ամենուր պետք է զգոնություն ցուցաբերեն: Միացյալ Նահանգների յուրաքանչյուր դեսպան պարտավոր է ամեն ինչ անել ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար` անկախ նրանից` այդ երկրում որևէ իրադարձություն եղե՞լ է, թե՞` ոչ»:

Ջոն Հեֆերնը նշել է, որ վերջին ողբերգական իրադարձություններից հետո ԱՄՆ-ի նախագահն ու պետքարտուղարը արդեն իսկ դիմել են իրենց քաղաքացիներին` զգոն լինելու կոչով:

«Սա ամբողջ աշխարհում է կատարվում, և Հայաստանը մեկն է այդ երկրներից: 7 երկրների մասին լուրերը ամբողջական տեղեկություններ չեն: Այս պահի դրությամբ արդեն 50 դեսպանատներ զգուշացրել են իրենց քաղաքացիներին: Հայաստանի հետ կապված որևէ տեղեկատվություն չկա, և Հայաստանի հետ որևէ առնչություն չունի», – ընդգծել է դեսպանը։

Վերջում Ջոն Հեֆերնը նշել է, որ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում