«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հայտնել է, թե ինչպես է մարզել Ֆրանսիայի ընտրանու լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին «Բորդո»-ում:
«Զիդանը հիանալի ֆուտբոլիստ է և շատ լավ անձնավորություն: Այն ժամանակ նա արդեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ էր, հավաքականի անդամ: Սակայն այդ ամենը չէր անդրադառնում նրա վարքի վրա: Զիդանը երբեք ձայն չէր բարձրացնում խաղընկերների վրա, հարգանքով էր վերաբերվում բոլորին: Զիդանն անչափ աշխատասեր էր, ջանասիրաբար մարզվում էր յուրաքանչյուր մարզման ժամանակ:
Զիդանի կարգի ֆուտբոլիստների կողքին աճում են նաև մարզիչները: Մարզիչները ցուցումներ են տալիս, իսկ Զիդանի նման ֆուտբոլիստները ճիշտ կողմնորոշվում են խաղադաշտում ստեղծված ցանկացած իրավիճակում: Չի կարելի ասել, թե Զիդանը չէր ենթարկվում մարզիչներին: Այդուհանդերձ, նա ստեղծագործում էր: Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու Զիդանի հետ»,- Մուսլինին մեջբերում են ռուսաստանյան լրատվամիջոցները:










































