2010թ., որպես պետական տուրք, ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 283.6 մլն դրամ, որի 71.9%-ը (203.8 մլն դրամ)` ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների իրավական պահպանության, 3.0%-ը (8.4 մլն դրամ)` ֆիրմային անվանումների իրավական պահպանության, 1.5%-ը (4.4 մլն դրամ)` գյուտերի և օգտակար մոդելների իրավական պահպանության, 18.1%-ը (51.4 մլն դրամ)` պետական գրանցամատյանների վարման, 4.6%-ը (13.0 մլն դրամ)` զիջման մասին և լիցենզային պայմանագրերի գրանցման, 0.9%-ը (2.6 մլն դրամ)` բողոքների քննարկման գծով:
2009թ. համեմատ, գանձված գումարների չափն ավելացել է 4.7 մլն դրամով:












































