Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ուկրաինայում գումար են հավաքում ընդդիմադիր հեռուստաալիքի համար

Ուկրաինական ընդդիմադիր ТВi հեռուստաալիքը միջոցներ է հավաքում՝ դատարանի վերջին վճիռն իրականացնելու համար, ըստ որի՝ հեռուստաալիքը պարտավոր է հարկային ծառայություններին վճարել 4 մլն գրիվեն (մոտ 500 հազար դոլար),- հաղորդում է Korrespondent.net-ը:

ТВi-ը դիմել է «քաղաքացիներին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին»՝ խնդրելով օգնել՝ հավաքելու այդ գումարը:

Հանգանակությունների համար բացվել է հատուկ հաշիվ: Գումարներ կարելի է ուղարկել ցանկացած երկրից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ապրիլին հեռուստաալիքում հարկային ստուգում էր անցկացվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Կնյաժիցկիի դեմ հարուցվել էր քրեական գործ. նա մեղադրվում էր հարկերից խուսափելու մեջ: Ավելի ուշ գործը փակվեց, սակայն իրենց հավակնություններից հարկային ծառայությունները չհրաժարվեցին:

Հեռուստաալիքի ղեակավարությունն իր հերթին հայտարարել է, որ հարկերը ճշգրտորեն վճարվել են: «Երբ Твi հեռուստաալիքը նոր էր ստեղծվում, մենք սարքավորումներ գնեցինք: Օրենքով պետությունը պետք է այդ դեպքում մեզ փոխհատուցեր ԱԱՀ 6 մլն դոլար,- ասել է Կնյաժիցկին:- Այն գումարները, որը մեզ պարտք է պետությունը, մենք չենք վճարել՝ նման ձևով մեզ վերադարձնելով պարտքը»:

Հեռուստաալիքը դատարանում շահել է դատը հարկային ծառայությունների դեմ, սակայն վերջինիս բողոք հայցը սեպտեմբերի 12-ին բավարարվել է: Դատարանը հեռուստաալիքին պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 4 մլն գրիվեն վճարել:

Հաղորդվում է, որ հարկային ծառայությունների բողոքը միայն մեկն է այն անհաջողություններից, որի հետ վերջին շրջանում բախվել է ընդդիմադիր հեռուստաալիքը: Վերջերս, մասնավորապես, նրան արգելեցին արտաքին տնտեսական գործունեություն ծավալել, բացի այդ, կալանքի տակ դրվեցին ТВi-ի արժութային հաշիվները: Ավելի ուշ այդ սահմանափակումները, այնուամենայնիվ, հանվեցին:

Ընդդիմադիր հեռուստաալիքի վրա ճնշումը իրականացվում է Գերագույն Ռադայի ընտրութունների նախաշեմին, որը նախատեսվում է հոկտեմբերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում