Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Քոչարյանը գրոհում է

Ռոբերտ Քոչարյանը կարճ ժամանակահատվածում երկու գրոհ նախաձեռնեց Սերժ Սարգսյանի դեմ, որոնք, իհարկե, նաև կարելի է դիտարկել որոշակի սրտնեղության դրսևորում: Խոսքը Ռուբեն Հայրապետյանի ունեցած աղմկոտ հարցազրույցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքի մասին է՝ քանի որ Հայրապետյանը իր հարցազրույցում ամենևին ոչ դրական լույսի ներքո էր խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին, ինչպես նաև Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքի մասին:

Ալիևը, մի քանի օր առաջ Բաքվում հանդիպելով ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ և խոսելով մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու մասին, համեմատություն էր արել Վարուժան Կարապետյանի դեպքի հետ` ասելով, որ Կարապետյանին էլ 2001 թվականին էքստրադիցիայի ենթարկեցին Ֆրանսիայից Հայաստան, իսկ Հայաստանում էլ ներում շնորհեցին նրան, ով Փարիզում 1981 թվականին 8 անմեղ մարդ էր սպանել Օռլի օդանավակայանում իրականացրած հակաթուրքական ահաբեկչության ընթացքում: Ինչպես հայտնի է, Վարուժան Կարապետյանը ԱՍԱԼԱ-ի մարտիկներից էր, որոնք այդ տարիներին միջազգային հանրության անհաղորդությունից և անտարբերությունից դրդված, արդարությանն ուղղված հուսահատ քայլերի էին դիմում, այդ թվում` նաև ահաբեկչական գործողությունների, աշխարհի ուշադրությունը հայկական հարցի վրա սևեռելու համար: Նրանց այդ գործողությունների իրավացիությունն ու արդարացիությունը կարելի է քննարկել, բայց կոնկրետ դեպքում, իհարկե, Ալիևը գիտակցաբար ստել է, խեղաթյուրելով իրականությունը և Սաֆարովին ներում շնորհելու իր ցինիկ քայլը համեմատելով դրա հետ բոլորովին կապ չունեցող, միանգամայն տարբեր իրավիճակի հետ:

Եվ ահա, Ռոբերտ Քոչարյանն էլ պարզաբանել էր, որ 2001 թվականի այդ հիշատակումն անհիմն է, որովհետև Վարուժան Կարապետյանին էքստրադիցիայի չեն ենթարկել, այլ ներել են հենց Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի իշխանությունը՝ նախագահ Շիրակի որոշմամբ, և Կարապետյանը, փաստորեն, Հայաստան է տեղափոխվել արդեն իր պատիժը կրած և ազատ արձակված լինելով:

Ի՞նչ կապ ունի այստեղ Սերժ Սարգսյանը` կհարցնի ընթերցողը: Ուղղակի կապ կարծես թե չկա, քանի որ Քոչարյանի հայտարարությունը բոլորովին այլ բանի մասին է և պատասխան է Ալիևին: Խնդիրը, սակայն, այն է, որ տվյալ պարագայում Ալիևին պետք է պատասխաներ պաշտոնական Երևանը, անմիջապես տեղեկացնելով ԵԱՀԿ դեսպաններին, որ Վարուժան Կարապետյանի դեպքը բոլորովին այլ է, և Ալիևը ուղղակի խեղաթյուրել է իրականությունը: Պետք էր պաշտոնական մակարդակով ոչ միայն ԵԱՀԿ երկրներին, այլ նաև ընդհանրապես միջազգային հանրությանը տեղեկացնել այդ մասին, թույլ չտալով, որ Ադրբեջանը խեղաթյուրելով իրականությունը գեներացնի թեման: Պաշտոնական Երևանը դա չարեց, և ստիպված եղավ Վարուժան Կարապետյանի օրինակի համար պատասխան տալ Ռոբերտ Քոչարյանը: Եվ այդ պատասխանն ինքնին հենց վկայում է, որ Քոչարյանը դժգոհ է Սերժ Սարգսյանի լռությունից այս հարցում:

Իհարկե, դեպքն առնչվում է Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանին, սակայն պետական քաղաքականությունը այդ պարագայում չի ենթադրում բաժանումներ ըստ նախագահական ժամանակաշրջանների, քանի որ խոսքը ներքին իրադարձությունների մասին չէ, այլ պետության վարկանիշի և արտաքին քաղաքականության: Այստեղ, իհարկե, ակնհայտորեն կա ինտրիգ, և շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանը միանգամայն միտումնավոր է այն թողել, լռության մատնելով Կարապետյանի դեպքի հիշատակումը, այդպիսով նաև փորձելով Արևմուտքին ցույց տալ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումների հեռավորությունն արևմտյան արժեքներից: Այսինքն` Սերժ Սարգսյանը, օգտվելով առիթից, միգուցե փորձել է իրավիճակն օգտագործել նաև ներիշխանական հարաբերությունների կոնտեքստում, Արևմուտքի առաջ դնելով իր և Քոչարյանի տարբերությունների հարցը, բնականաբար հօգուտ իր, այսպես ասած` տոլեռանտության և փափկության:

Այսպիսով, ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի երկու հայտարարություններն էլ, որ հաջորդեցին իրար, ըստ էության լինելով տարբեր առիթներով և տարբեր թեմաների մասին, տեղավորվում են միևնույն գործընթացի կոնտեքստում: Այդ առումով, Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն ակնհայտ է: Էական է այն, որ նա, փաստորեն, բաց չի թողնում Սերժ Սարգսյանին ուղղակի կամ անուղղակի նախատինքային ակնարկներ անելու հնարավորությունը` դրա համար օգտագործելով թե՛ ներքին, թե՛ արտաքին առիթները: Ռոբերտ Քոչարյանի ակտիվության դինամիկան, ըստ երևույթին, նաև մեկ այլ հարց է փորձում լուծել, Սերժ Սարգսյանին ակնարկներ հղելուց բացի: Քոչարյանն, ըստ երևույթին, որոշել է առիթն օգտագործել և շոշափել իշխանական համակարգի և քաղաքական շրջանակների տրամադրությունները, վերաբերմունքը իր հնարավոր ակտիվության հանդեպ: Հավանական է, որ լռելյայն ճանապարհով Քոչարյանի մոտ տրամադրություններ շոշափելու գործընթացը չի ունեցել բավարար արդյունավետություն կամ չի տվել հուսադրող արդյունքներ, և այժմ նախկին նախագահը փորձում է հասկանալ, թե իսկ ակտիվ լինելու պարագայում ինչպես կարող է փոխվել իրավիճակը: Միևնույն ժամանակ, անկասկած գոյություն ունի նաև մեդալի հակառակ կողմը, որտեղ, իհարկե, կարող է լինել այլ պատկեր, առնվազն տեսական իմաստով:

Բանն այն է, որ Իլհամ Ալիևին պատասխանելով` Ռոբերտ Քոչարյանը միգուցե նաև փորձում է ցույց տալ, որ չնայած Սերժ Սարգսյանի հետ ներիշխանական պայքարին, այդուհանդերձ արտաքին ոլորտում ադրբեջանական ուղղությամբ տանդեմը պատրաստ է գործել միասնաբար: Համենայնդեպս, Քոչարյանի հայտարարության մեջ նկատելի է նաև այդ բաղադրիչը: Իհարկե, դժվար է ասել, թե ի վերջո որն է գերակշռում կամ որն է առկա ընդհանրապես: Այդ տեսանկյունից ուշագրավ է Քոչարյանի առաջին արձագանքը սաֆարովյան դեպքերին, երբ նա հանդես եկավ կարճ հայտարարությամբ և Հունգարիային էլ առաջարկեց ճանաչել Ղարաբաղը, թե Ալիևը խաբել է: Այս իմաստով, չի բացառվում, որ Քոչարյանը հենց փորձում է ակնարկել, որ Հայաստանի հակառակորդն ամենևին չմտածի, թե կարող է խաղալ Սարգսյան-Քոչարյան ներիշխանական հակասությունների վրա: Ալիևը ԵԱՀԿ դեսպանների հետ այդ հանդիպման ընթացքում խոսել էր Սերժ Սարգսյանի ներքին խնդիրների մասին, և այստեղ Քոչարյանը գուցե Ալիևին նաև այդ մասով է պատասխան հղում, բայց, իհարկե, ակնարկի տեսքով` հասկացնելով, որ Սարգսյան-Քոչարյան հակասության մեջ Ալիևը փնտրելու բան չունի: Այդ իմաստով, իհարկե ողջունելի դիրքորոշում է և թերևս սա այն եզակի դեպքերից է 2008 թվականից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը մեդալի առնվազն մի երեսով ներդաշնակ է պետության և հասարակության շահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում