Monday, 08 06 2026
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը

Սարսափի 10 օր. չինացի լրագրողը մտել է Foxconn-ի iPhone 5-ի հավաքման բաժին

Չինական Shanghai Evening Post թերթի լրագրողը, որը 10 օր աշխատել է որպես հասարակ բանվոր Տայյուան քաղաքի Foxconn գործարանի iPhone 5-ի հավաքման գծում, պատմել է չինական ընկերությունում աշխատանքային պայմանների վերաբերյալ իր տպավորությունների մասին:

Սկզբնապես լրագրողի նպատակը եղել է պատմել iPhone 5-ի մասին, բայց հետո նա որոշել է ավելի լայն քննադատության ենթարկել չինական ձեռնարկության աշխատանքային պայմանները՝ այնտեղ աշխատելու ժամանակ իր կողմից արված գաղտնի գրառումների հիման վրա: Իհարկե, անմիջապես iPhone-ի արտադրություն թղթակցին թողել են միայն 8-րդ օրը:

Առաջին շաբաթը նա անցկացրել է սովորելու վրա, որից առաջ ստորագրել է մի փաստաթղթի տակ, ըստ որի՝ գործարանում բնապահպանական վտանգ չկա: Բացի այդ, նրա պատմելով՝ բոլոր նորեկներին ստիպում էին ստորագրել աշխատանքային պայմանագիր, որում հատուկ շեշտը դրվում էր 4 բանի վրա. գաղտնիությունը վերաբերվում է ամբողջ տեխնիկական տեղեկատվությանը, վաճառքի ցուցիչներին, մարդկային ռեսուրսներին և արտադրության վիճակագրությանը:

Ի վերջո, աշխատողներին ծանոթացրել են գործարանում նախատեսված 13 խրախուսանքների և ավելի քան 7 տասնյակ տույժերի մասին: Ինչ-որ մեկը հարց է բարձրացրել Foxconn-ի գործարանում ինքնասպանությունների վերաբերյալ, և ղեկավարությունը սկզբունքորեն չի հրաժարվել քննարկել այդ հարցը, բայց փորձել է չմանրամասնել:

Վերջին երկու օրերը լրագրողն անցկացրել է հաստոցի մոտ և այլևս չի կարողացել դիմանալ: Այնուամենյանիվ, նրան հաջողվել է ինչ-որ բան իմանալ: «Այն բանից հետո, երբ մենք նախապատրաստում անցանք, մեզ արագ ուղարկեցին աշխատելու՝ չնայած արդեն գիշեր էր: Մեզ թույլատրում էին հանգստանալ միայն ցերեկային ժամերին,- պատմում է թղթակիցը։- Մենք հասնում էինք արտադրական մուտքի գոտի, որի վրա նազգուշական գրություն կար՝ «Արգելված գոտի»: Մեզ ասել էի, որ եթե ինչ-որ մեկը մտնի այնտեղ մարմնի վրա որևէ մետաղական առարկայով… ազդանշան կհնչի, և մեզ անմիջապես կվռնդեն: Մեր ղեկավարը մեզ զգուշացրել էր. «Հենց որ դուք տեղավորվեք, պետք է անեք այն, ինչ ես կասեմ»:

Նա պատմում է, որ երբ աշխատակիցներից մեկը հոգնել է և կարճ ժամանակով պառկել, ղեկավարը դա նկատել է և պատժել նրան՝ 10 րոպե անկյուն կանգնեցնելով՝ «ինչպես հին և բարի դպրոցական տարիներին»:

Լրագրողը պատմել է, որ ինքն այնտեղ տեղադրում էր հեռախոսների ետևի պատյանը՝ յուրաքանչյուր 1 րոպեում՝ 5 պատյան:

Ընդհանուր առմամբ, ըստ լրագրողի հաշվարկների՝ հետևի պատյանի տեղադրմանը մասնակցել է 48 աշխատող: Կես օրում նրանք արտադրել են 36 հազար պանել: Ընդ որում, ղեկավարները գործնականում ստիպում են աշխատողներին հաստոցի մոտ անցկացնել 2 ժամ արտաժամյա,- որի համար նրանց լրացուցիչ վճարում են 4 դոլար:

Foxconn-ը Hon Hai Precision Industry Co. ընկերության առևտրային ապրանքանիշն է, որը հիմնադրվել է 1973 թ. Թայվանում: Ընկերությունն արտադրում է համակարգչային, հաղորդակցման և կենցաղային տեխնիկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում