Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»

«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման միջոցով ավելի մեծ գործ կանենք, քան կուսակցության»

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր Վիտալի Բալասանյանի ստեղծած նոր ուժը «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումն է: Արցախի նախագահական ընտրություններում պարտություն կրած Վիտալի Բալասանյանը վերջին ժամանակահատվածում բարձրաձայնում էր այն մասին, որ նոր ընդդիմադիր ուժ է ստեղծելու, որը փորձելու է լուծել Արցախի առջև ծառացած խնդիրները և այլընտրանք լինել գործող իշխանություններին: Սեպտեմբերի 9-ին Արցախի Շուշի քաղաքում արդեն տեղի է ունեցել «Սահմանադրական Արցախ» նախաձեռնող խմբի ժողովը: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Գրիգորի Հայրապետյանը և ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը:

«Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց նախաձեռնության ղեկավար Վիտալի Բալասանյանին:

– Պարոն Բալասանյան, ինչո՞ւ քաղաքացիական նախաձեռնություն և ոչ թե կուսակցություն:

– Կուսակցություններ շատ կան և՛ Հայաստանում, և՛ Արցախում, կուսակցությունն այսօր հրատապ չէ: Քաղաքացիական շարժում ենք ստեղծել: Սա լավ գաղափար է, կան նպատակներ: Տեղ ենք թողել, որ մասնակցեն թե՛ կուսակցությունները, թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ անհատները: Այսինքն` ազատ դաշտ ենք ստեղծել: Նրանք, ովքեր համամիտ են մեր հետ՝ օգնելու, աջակցելու դուրս գալ այս վիճակից, խնդրեմ, մենք կընդունենք:

– Կարելի՞ է ենթադրել, որ քաղաքացիական նախաձեռնություն ստեղծելով՝ որոշ չափով հեռանում եք քաղաքական դաշտից:

– Ո՛չ, դա քաղաքական դաշտից դուրս չէ: Ցանկացած երկրում կա քաղաքացիական շարժում, և այդ շարժմանը մասնակցում են թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ քաղաքական ուժերը: Էդ շարժումը թե Հայաստանում է եղել ժամանակին, թե Ղարաբաղում: Երբ որ Ղարաբաղում ու Հայաստանում շարժում ենք սկսել, հո կուսակցությունով չենք սկսել: Բայց եղել է հստակ նպատակ, չէ՞: Մեր համար օրախնդիր չի իշխանություն ունենալ: Մեր համար օրախնդիր է, որպեսզի Ղարաբաղի հարցին լուծում տրվի, որպեսզի Ղարաբաղը շատ շուտ ճանաչվի, որպեսզի Ղարաբաղում գործի օրենք, օրենքը բոլորի համար հավասար լինի, որպեսզի ընտրություններն անցնեն արդար: Դրա համար էլ անունը դրել ենք «Սահմանադրական Արցախ», այսինքն՝ օրենքի գերակայություն:

– «Սահմանադրական Արցախ» ասելով՝ նկատի ունեք, որ օրենքի գերակայությո՞ւն լինի ԼՂՀ-ում:

– Այո՛, հենց դրա համար էլ անունը դրել ենք «Սահմանադրական Արցախ»: Այսինքն՝ Սահմանադրությունը չպիտի խախտենք: Իսկ ըստ Սահմանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մինչ այս, խախտվել է Սահմանադրությունը: Մեր մտահոգությունն էլ դա է, ուզում ենք թույլ չտանք, որ օրենքները խախտվեն:

– Իսկ արդեն արձագանքներ կա՞ն՝ ձեր շարժմանը միանալու համար:

– Արդեն ահագին թվով մարդիկ մեզ դիմել են: Մենք սկսելու ենք անդամագրման գործընթացը:

– Պարոն Բալասանյան, այսինքն՝ համոզված եք, որ քաղաքացիական շարժման միջոցով ավելի շուտ կհասնեք Ձեր նպատակներին, քան կուսակցություն ստեղծելու դեպքո՞ւմ:

– Համոզված եմ, որ ավելի շատ աշխատանքներ կարող ենք այդ շարժմամբ անել, ավելի շատ մարդ կընդգրկվի մեր շարքերում, քան եթե ունենանք կուսակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում