Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Վարչապետի հոգևոր մշակույթը

Այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելի շատ խոսքի, քան գործի մարդ է` որևէ մեկի համար կասկած չկա. նրա ցանկացած խոստում, որոշում հիմնականում մնում է խոսքերի, խոստումների շրջանակում, կյանքի է կոչվում այն չափով, որքանով ձեռնտու է իր (կամ իրենց) շահերին (թերևս միայն ամրագոտիներ կապելը որոշակիորեն կյանքի կոչվեց):

Բայց այն, ինչ այսօր որոշել է կառավարությունը, գուցե կյանքի կոչվի մի պարզ պատճառով, որ այն բխում է ոչ թե ժողովրդի շահերից, այլ հենց իրենց` եկեղեցու և իշխանության շահերից: Պարզվում է` ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին: Ընկերության 2011թ. բյուջեի ապահովումը մինչև 73245400 դրամի սահմանում իրականացվելու է 2011թ. պետբյուջեի «Հեռուստատեսային ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին… Ուշագրավն այն է, սակայն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման հեռուստաընկերություն ունենալու խնդիրը բազմիցս արծարծվել է մշակույթի գործիչների և մտավորականության կողմից… Այժմ ալիքը հնարավորություն է ստանում իրականացնել առանձին ծրագրային քաղաքականություն, ինքնուրույն որոշել հաղորդումների թեմատիկ ուղղվածությունը` բավարարելով հանրության բոլոր շերտերի հոգևոր-մշակութային պահանջմունքները:

Այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ հոգևոր-մշակութային հեռուստաալիք, կամ այդ դեպքում ինչո՞ւ փակեցին քիչ թե շատ մշակութային համարվող հեռուստաալիքները («Արարատ», «Հայրենիք»), և արդյո՞ք հոգևոր-մշակութային ալիք ունենալու պահանջարկ առհասարակ այսօր մեզանում կա, արդյո՞ք վարչապետը դրանով կասկածի տակ չի դնում իրենց իսկ կողմից խրախուսվող ՀՌԱՀ գործունեությունը, կամ ինչպե՞ս կարող է մեր իրականության մեջ մեկ ալիքը ապահովել բոլորի հոգևոր և մշակութային պահանջները, և մի՞թե կա հեռուստաընկերություն, որ ինքնուրույն ի զորու է ծրագրային քաղաքականություն, ասել է թե` ազատ ծրագրային քաղաքականություն իրականացնել: Եվ առհասարակ շատ հետաքրքիր է` մտավորականներ ասելով` ո՞ւմ նկատի ունի վարչապետը: Ո՞ւմ ցանկությունն է, ի վերջո, վարչապետը ի կատար ածում:

Այս որոշումով, նախ, ստացվում է, որ բոլոր հեռուստաընկերությունները ո՛չ հոգևոր, ո՛չ մշակութային հաղորդումներ ապահովելու իրենց պարտավորությունները չեն կատարել, այսինքն` կառավարությունը կասկածի տակ է դնում նաև ՀՌԱՀ գործունեությունը, քանի որ իր մրցույթները հայտարարելիս մշակութային, հասարակական, հանրային ուղղվածության հաղորդումների պահանջներ միշտ են դրվում:
Երկրորդ` նախ կառավարությունը չի կարող հոգևոր-մշակութային ալիք ունենալու պահանջ դնել, քանի որ դա նշանակում է` հոգևորը և աշխարհիկը Հայաստանում իրարից բաժանված չեն, ինչն իր հերթին գալիս է հաստատելու վարչապետի` երկու տարի առաջ արտահայտած այն միտքը, որ հնացած է եկեղեցին պետությունից անջատած լինելու Սահմանադրության դրույթը, որ մենք պետք է ունենանք քրիստոնեական արժեհամակարգ ունեցող քաղաքացի: «Եթե եկեղեցին մենք ենք, ապա ես ինչպե՞ս և ո՞ր պահին տարանջատեմ իմ մեջ քրիստոնյա մարդուն»,- ասել է վարչապետը: Այնինչ վարչապետը փոխանակ արդյունավետ կառավարում իրականացնի, հոգևորի` իրեն չվերաբերող ոլորտների հարցերն է առաջ քաշում:

Մի ուշագրավ փաստ ևս առկա է. ստացվում է` Հայաստանում իշխանությունը լեգիտիմ չէ, լեգիտիմություն չի ստացել ժողովրդից, փորձում է լեգիտիմություն Աստծուց ստանալ: Բացի այդ, երբ վարչապետն ասում է` կատարում է ինչ-որ առումով մտավորականների ցանկությունը, այդ դեպքում ինչո՞ւ է նույն վարչապետը մոռանում կամ ուղղակի արհամարհում, որ շատ մտավորականներ հանդես են գալիս էկոլոգիական խնդիրներով, մասնավորապես` Թեղուտի, «Ուսանողական այգու» և այլ խնդիրներով, նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդիրներով… որովհետև հոգևորից իշխանություն է բխում, փող է «գալիս», իսկ էկոլոգիայից` փող է կորցնում: Հիմա ասում են` իբր մտավորականների ցանկությունն է, այնինչ սա հենց իրենց` եկեղեցու և իշխանության ցանկությունն է:

Նոր հոգևոր-մշակութային ալիքի` պետբյուջեի հաշվին գոյատևելը այն փաստի վկայությունն է, որ եկեղեցին փող է ստանում կառավարությունից սեփական քարոզչությունը իրականացնելու համար, ինչը գալիս է հավաստելու, որ մեզանում այդ երկուսի (եկեղեցի-իշխանություն) համագործակցությունը գնալով ավելի է ընդարձակվում, ինչն արդեն ավելի ակնհայտ կցուցադրվի հեռուստատեսային արկղիկ կոչվածով, և աստիճանաբար կփոփոխվի եկեղեցին պետությունից անջատ լինելու, վարչապետի խոսքերով, հնամաշ դրույթը: Գուցե սա էլ հետագայում վարչապետը կհամարի իր «հայոց աշխարհի» պրոյեկտի մի մաս:

Իսկ հեռուստադիտողը կշտապի դիտել «Հայլուր», կստանա «աշխարհիկ» սնունդ, հետո նոր ալիքով արդեն կստանա «հոգևոր» սնունդ, արդյունքում տեղեկատվական քաղցն ու հոգևոր սնունդի բացակայությունը կառաջացնեն քաղցկեղածին մանրէներ, իսկ առհասարակ մշակութային քաղաքականության չգոյությունն էլ կձևավորի զոմբիների հասարակություն…

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում