Friday, 05 06 2026
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը

Թուրքիան լրատվական հրապարակումները համեմատել է քուրդ ահաբեկիչների արձակած փամփուշտների հետ

Թուրքիայում լրագրողներին դատում են ինչպես պետական հանցագործների: Այս մասին հաղորդում է Kommersant-ը:

Ստամբուլում ընթանում է Թուրքիայի պատմության մեջ լրագրողների դեմ ամենաաղմկահարույց գործընթացը: Ամբաստանյալների աթոռին 44 մարդ է, որոնց մեծամասնությունն արդեն 9 ամիս է` կալանքի տակ է: Լրագրողներին մեղադրում են արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու, քայքայիչ քարոզչության և պետությանը վարկաբեկելու մեջ: Մեղադրյալների փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալները կատարել են մասնագիտական պարտականությունները:

Գործնականում բոլոր ամբաստանյալ լրագրողները քրդեր են, որոնց մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ: Կուսակցությունն Անկարան համարում է ահաբեկչական: Սակայն փաստաբանները, ուսումնասիրելով 800 էջանոց մեղադրական փաստաթուղթը, հայտնաբերել են բազմաթիվ դրվագներ, որոնք կապ չունեն ո՛չ ահաբեկչության, ո՛չ էլ քրդական անջատողականության հետ:

Այսպիսով՝ լրագրողներից մեկը մեղադրվում է «պետության խտրականության» մեջ այն բանի համար, որ պատմել է Turkish Airlines ազգային խոշոր ավիաընկերությունում սեռական ոտնձգությունների դեպքերի մասին:

«Հանցագործներից» մեկն էլ հարցազրույց է վերցրել «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշից և գրել գրոհայինների ու կառավարական ուժերի միջև բախման հետևանքով կորուստների մասին:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` ներկայում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը ձգտում է ԵՄ ինտերգրման, բանտերում պահում է ավելի քան 100 լրագրողի: Ցուցանիշն ավելին է, քան Չինաստանում կամ Իրանում, որոնց Արևմուտքը համարում է մամուլի ազատությունների «ամենաչար» խախտողներ: Դատելով այս ամենից` դիրքերի փոփոխություն է սպասվում: Փաստաբաններից մեկի խոսքով` վարչապետ Էրդողանը բացահայտ սպառնում է լրագրողներին և թելադրում, թե ինչ գրեն:

Վարչապետից հետ չի մնում Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, որը, մեկնաբանելով գործընթացը, լրագրողների հոդվածները համեմատել է քուրդ ահաբեկիչների արձակած փամփուշտների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում