Երեկ Աշտարակի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի վերջին օրն էր: Մինչև ժամը 18-ը դեռ շարունակում էին առաջադրված մնալ չորս թեկնածուներ` ՀՀԿ թեկնածու, նախկին փոխքաղաքապետ Արմեն Անտոնյանը, ԲՀԿ թեկնածու, փոխքաղաքապետ Ռոբերտ Հակոբյանը, անկուսակցական ձեռնարկատեր Ռազմիկ Տերտերյանը և ինքնառաջադրված ձեռնարկատեր Առուշան Մկրտչյանը:
«Հրապարակ»-ը գրում է, որ սակայն վերջին րոպեին ԲՀԿ թեկնածուն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՏԸՀ, ու այս պահի դրությամբ մնացել են 3 թեկնածու, և գլխավոր պայքարն ընթանալու է նախկին ՕԵԿ-ական Ռ. Տերտերյանի և ներկա ՀՀԿ-ական Արմեն Անտոնյանի միջև: Սակայն կարևոր է նաև, թե ում է պաշտպանելու ԲՀԿ-ն, որը խորհրդարանական ընտրություններում Աշտարակում մոտ 2 հազար ձայնով հաղթել է ՀՀԿ-ին:







































