ESPN-ի հաղորդմամբ՝ «Սան Պաուլո»-ն բանակցություններ է վարում բրազիլական «Սանթոս»-ի հետ Գանսոյի տրանսֆերային իարվունքների շուրջ:
Նշենք, որ բրազիլացի խաղացողը թիմից հեռանալու ցանկություն է հայտնել, քանի որ չի կարողանում համաձայնության գալ ակումբի հետ պայմանագրի կետերի առնչությամբ:
Հատկանշական է, որ «Սանթոս»-ին է պատկանում Գանսոյի տրանսֆերի միայն 45 տոկոսը, մնացյալ 55 տոկոսը պատկանում է բրազիլական DIS գործակալությանը:









































