Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր հերթական գործադիրի նիստ է հրավիրել, որը վարել է ՀՀ և ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՏԻՄ ընտրությունների առաջին փուլի ամփոփման և առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ թեկնածուների շանսերը:
ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ ԳՄ նիստը վերահաստատել է, որ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ թեկնածուների 65 տոկոսը ստացել է վստահության քվե:
Քննարկվել են նաև ներկուսակցական հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել միջազգային հանրության հայտարարություններին, որոնք դատապարտել են Ադրբեջանին Սաֆարովին ներում շնորհելու համար:






































