Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Վարդան Օսկանյանը թող գնա Գյումրի ու հարցնի

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետի ընտրությունները վկայում են Հայաստանում միակուսակցական համակարգի, ՀՀԿ մենաշնորհի նահանջի մասին: Օսկանյանը միևնույն ժամանակ հայտարարել է, որ ՀՀԿ-ն ուզած-չուզած է սատարել Սամվել Բալասանյանին, քանի որ միևնույն է՝ նա հաղթելու էր: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, ընտրություններից առաջ այցելելով Գյումրի, հայտարարել էր, որ Սամվել Բալասանյանին ինքն է առաջարկել դառնալ թեկնածու:

«Բարգավաճ Հայաստանն» այս հայտարարությանը հակադրել է տարբեր անուղղակի տեսակետներ, որոնցից մեկն էլ Վարդան Օսկանյանի տեսակետն է: Բանն այն է, որ ԲՀԿ-ից որևէ մեկն այդպես էլ չասաց, թե Սերժ Սարգսյանը խաբում է, կամ չափազանցնում է, կամ նա գերագնահատում է իր որոշումն ու ուժերը, և այլն: ԲՀԿ-ն, որ, ըստ Վարդան Օսկանյանի, հետ է մղում ՀՀԿ-ի մենաշնորհը, այդպես էլ չի համարձակվում խախտել Սերժ Սարգսյանի «մենաշնորհը» և ուղղակի քննադատել նրան: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ: Ինչո՞ւ է ԲՀԿ-ն համարձակ քննադատում բոլորին, և միայն Սերժ Սարգսյանին է խնայում, և մեկ էլ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին:

Ընդհանրապես, այս քաղաքական մենաշնորհ ասվածն, ըստ էության, մի մանիպուլյացիոն խայծ է, որը «Բարգավաճ Հայաստանը» ներդրել է քաղաքական շրջանառության մեջ և այդպիսով փորձում է ապակողմնորոշել հասարակությանը՝ շեղելով Հայաստանի ներկայիս վիճակի համար «Բարգավաճ Հայաստան»-ի պատասխանատվությունից և ՀՀԿ հետ ներիշխանական գործարքներից, որ կնքում է «Բարգավաճ Հայաստանը»: Այսինքն՝ խնդիրն այն է, որ ԲՀԿ-ի և «քաղաքական մենաշնորհի» տեսաբանների համար գլխավոր հարցը իշխանության բաժանումն է, ոչ թե սկզբունքները և օրենքները: Որովհետև, սկզբունքների և օրենքների տեսանկյունից՝ քաղաքական մենաշնորհ հասկացությունը մտացածին է, քանի որ որևէ օրենքով չի արգելվում մեկ կուսակցությանը հաղթել բոլոր ընտրություններում:

Ամենակայացած քաղաքական համակարգեր ունեցող երկրներում անգամ պատահել է, որ մեկ կուսակցությունը միաժամանակ տնօրինել է բոլոր քաղաքական պաշտոնները, եղել է իշխանության բոլոր մարմինների՝ և՛ օրենսդիրի, և՛ գործադիրի, և՛ ՏԻՄ կառույցների ղեկին: Ամբողջ հարցը այն է, որ այդ հաղթանակները ձեռք բերվեն արդար և ազնիվ ընտրությունների միջոցով:

Այսինքն՝ այստեղ խոսքը ընտրությունների արդարության և ազնվության մասին է, ոչ թե քաղաքական մենաշնորհ վերացական հասկացության: Սակայն, չգիտես ինչու, ԲՀԿ-ն առաջ է բերում հենց քաղաքական մենաշնորհ հասկացությունը, որովհետև այստեղ արդեն ներիշխանական ինտրիգների ու գործարքների լայն դաշտ է բացվում, իսկ ահա երբ առաջ բերվի արդար, օրինական, ազնիվ ու թափանցիկ ընտրությունների խնդիրն ու դա դրվի քաղաքական գործունեության ամենաբարձր պատվանդանին, ապա հասարակությունը կարող է բազմաթիվ հարցեր ունենալ հենց ԲՀԿ-ին, որը ընտրություններ ասվածը, ՀՀԿ-ից ոչ պակաս, պատկերացնում է ընդամենը նյութական և դրամական ռեսուրսների մրցակցություն, տրակտորներ, ակնոցներ, իսկ հարկ եղած դեպքում էլ՝ իհարկե, թաղային ու քրեական հեղինակություններ:

Այստեղ է թաղված շան գլուխը՝ եթե փորձենք իրավիճակը ներկայացնել ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին բնորոշ այլաբանությամբ: Եվ այս պարագայում, իհարկե, Վարդան Օսկանյանը կարող է գնալ Գյումրի ու հարցնել շարքային գյումրեցիներին, թե այդ ինչպես, ինչով է հաղթել ու «քաղաքական մենաշնորհը» հետ մղել ԲՀԿ-ի ներկայացուցիչը: Այդ իսկ պատճառով, Հայաստանի քաղաքական համակարգի կայացման հարցում Վարդան Օսկանյանը զգալի լումա կարող է ներդնել ոչ թե «քաղաքական մենաշնորհի», այլ «օրինական քաղաքականության» գաղափարի վրա շեշտադրումներ անելու պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում