Ինչպես տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը, արգելված է Վրաստան ծանրոցներ առաքել, և դրա համար անհրաժեշտ է օգտվել ազգային փոստի կամ միջազգային փոստային ծառայություններից:
Անցած տարվա աշնանից Աթենքից հնարավոր չի ծանրոցներ հասցնել Վրաստան: Մասնավոր առաքիչների մեքենաներին թույլ չի տրվում հատել սահմանը: Ֆինանսների նախարարությունից արգելքը մեկնաբանել են այն տեսանկյունից, որ մասնավոր ծանրոցների հետ նախկինում մաքսանենգ ճանապարհով ապրանքներ են ներկրվել, այդ թվում` թմրանյութեր: