Նյու Ջերսիում ու Փենսիլվանիայում «ԼուկՕյլի» նվազագույնը 57 ամերիկյան բենզալցակայաններ բենզինի գինը բարձրացրել են 1 (3,8 լիտր) գալոնի դիմաց 8-9,99 դոլարով՝ ի նշան Lukoil North America-ի գնային քաղաքականության դեմ բողոքի: Այս մասին հայտնում է ABC-ն:
Բողոքի ակցիան, որը կազմակերպվել է Նյու Ջերսիի ավտոմոբիլային և վառելիքի ասոցիացիայի աջակցությամբ, որոշվել է անցկացնել 1 օր, իսկ հետո կպահպանվեն նախկին գները:
Նյու Ջերսիի 3 բենզալցակայանների սեփականատեր Խալեդ Քեզբարին հայտնել է, որ սովորաբար բենզինը վաճառում է 1 գալոնի դիմաց 3,79 դոլարով, իսկ բազմաթիվ դիլերներ բենզինը վաճառում են 3,59-3,69 դոլարով՝ զեղչեր տրամադրելով նրանց, ովքեր վճարում են կանխիկով:
Քեզբարիի խոսքով՝ այնպիսի գներով, որոնք սահմանում է «ԼուկՕյլի» դուստր ընկերությունը, անհնար է մրցակցել մյուս գազալցակայանների հետ, ուստի նվազում է բենզինի վաճառքը:
В Lukoil North America-ն ի պատասխան` ասել է, որ գները սահմանվում են նահանգի կանոնադրության համաձայն:












































