Թագուհի Էլիզաբեթ II-ի գահակալության 60-ամյակի առիթով Ասիայում շրջագայող Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց ընտանիքի լիարժեք դառնալու հնարավորության մասին ենթադրությունների տեղիք են տվել: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Վերջերս Ուիլյամը հայտնել էր, որ ինքն ու Քեյթը մտադիր են սկսել ընտանիքի պլանավորումը, և որ ինքը կցանկանար երկու երեխա ունենալ: Նրանք թագուհու ղեկավարման ադամանդե հոբելյանի առիթով հավաքվածների հետ բաժակ են բարձրացրել, որոնք, սակայն, լցված են եղել ջրով: Հավանաբար Սինգապուրի չափազանց շոգ եղանակն է նրանց ստիպել հրաժարվել շամպայնից: Ենթադրություններ են արվում նաև այն մասին, որ եթե Քեյթն արդեն հղի չէ, ապա պլանավորել է հղիանալ:









































