«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը տեսագրություն է տարածել, որում 2001 թ. սեպտեմբերի 11-ին 4 ինքնաթիռներ առևանգած 19 զինյալներից երկուսը կարդում են մուսուլմաններին ուղղված ուղերձ:
Ինչպես հաղորդում է պակիստանյան News International թերթը, տեսագրություններից մեկում Սալիմ Ալ-Համզին՝ կիտելով, գլխին սպիտակ փաթթոց և ինքնաձիգը ձախ ուսին, ասում է, որ ընթերցում է իր վերջին ցանկությունը 2001 թ. ապրիլի 26-ին:
«Արաբական երկրների առաջնորդները շատ հեռու են գնացել իրենց ժողովրդին դավաճանության հարցում և ամերիկյան քրիստոնաներին թողել են մտնել երկու սրբավայրերի (Մեքքա և Մեդինա.- 1in.am) երկիր»,- ասում է Ալ-Հազմին տեսագրության մեջ:
Մեկ այլ տեսաhոլովակում մյուս ահաբեկիչը՝ Խալիդ Ալ-Միհդարը, ընդգծում է, որ սպասվող գործողությունը «ԱՄՆ-ի և իր դաշնակիցների դեմ ջիհադի մի մասն է»:
«Դա արվում է մուսուլմանների պատիվը պաշտպանելու և ձեզ (ամերիկացիներին.- 1in.am) արաբական թերակղզուց վտարելու համար,- ասում է Ալ-Միհդարը:- «Ալ-Ակսա» մզկիթը (Երուսաղեմում.- 1in.am) պղծվում է: Արաբական թերակղզին լի է բրիտանացի զինվորներով, որոնք պայքարում են Ալլահի դեմ»,- ասում է նա:







































