Ըստ վիճակագրության` Հայաստանում տարեկան 500 մարդ է դիմում ինքնասպանության:
Այս մասին տեղեկացնում է Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսան Ամարյանը:
Նրա հաղորդմամբ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց 51 տոկոսը ինքնասպան է լինում կենցաղային պատճառներով, իսկ 49 տոկոսի շարժառիթները անհայտ են, քանի որ Հայաստանում չկան մասնագետներ, որոնք կկարողանան պարզել, թե ինչու են մարդիկ որոշում դիմել ինքնասպանության: