Friday, 19 06 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին

Կա՞ մի սիրիահայ, որ դժգոհ է

Ինչո՞ւ են Հայաստան եկած սիրիահայերը վերադառնում պատերազմական գոտի, այն դեպքում, երբ Սիրիայում ռմբակոծվում են հայկական թաղամասերը: Երեկ հայտնի դարձավ Հայաստանից «Արմավիայի» ինքնաթիռով Սիրիա վերադարձած չորս հայերի գնդակոծման ու տասի վիրավորման մասին: Ավելի ուշ տեղեկացրինք, որ Սիրիայում սպանված հայերի թիվը հասել է յոթի: Երեկ խնդրի շուրջ զրուցեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հետ:

– Այսօր խոսվում է Սիրիայից հայերին դուրս բերելու անհրաժեշտության մասին, սակայն ստացվում է` սիրիահայերը Հայաստանից են մեկնում Սիրիա: Սա չի՞ նշանակում, որ Հայաստանում պայմաններ ստեղծված չեն իրենց մնալու համար, այդ պատճառով մարդիկ ստիպված կյանքի գնով վերադառնում են:

– Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Հայաստանում պայմաններն ապահովված չեն, որովհետև բոլոր պետական կառույցներն էլ բավական երկար ժամանակ խոսել են դրա մասին, ներկայացրել են բոլոր այն աշխատանքները, որոնք արված են, բոլոր հնարավորությունները, ինչ որ ՀՀ-ն իր պետական կառույցների հետ կազմակերպել է` սկսած ապաստանի, կրթության, որոշ առումով նաև աշխատատեղերի ապահովման առումով: Եվ այս առումով Սփյուռքի նախարարությունում գործող հանձնաժողովը բավականին օպերատիվ մեր հանրությանը տեղեկատվություն տրամադրում է:

Սիրիայում զարգացումները ցավալիորեն գնացին այն ուղղությամբ, որ հայկական թաղամասերը ևս սկսեցին ռմբակոծվել և որոշակի ավերածություններ կան: Ես կարծում եմ` այստեղ պետք է աշխատանքները մի փոքր ավելի կոնկրետացնել: Համայնքի անվտանգության առումով մենք պետք է կարողանանք որոշակի միջոցներ ձեռնարկել: Դա կլինի տարհանելու միջոցով, թե ինչ միջոցներով` ես հիմա կդժվարանամ ասել:

– Իսկ ՀՀ իշխանությունները ե՞րբ կկարողանան դա անել, որովհետև արդեն զոհեր կան: Չե՞ք կարծում, որ Հայաստանը հապաղում է իր քայլերում:

– Ես չեմ կարծում, որ Հայաստանը հապաղում է, որովհետև մի կողմից դա Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունք է, որը համաշխարհային զարգացումների ուշադրության կենտրոնում է, և էստեղ ամենատարբեր ներքին և արտաքին գործոններով պայմանավորված խնդիրներ են և Հայաստանի դերակատարությունը չէ, որ պետք է որոշակի առումով ազդի այդ գործողությունների ուղղվածության վրա: Մեր խնդիրը առաջին հերթին հայաշատ բնակավայրերի անվտանգության ապահովման խնդիրն է: Սփյուռքի նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը իր լիազորությունների սահմաններում իրականացնում է աշխատանքներ:

– Չի՞ ստացվում, որ ինչ-որ տեղ նաև ՀՀ իշխանությունների գործողությունների կամ անգործության հետևանքն էր, որ այդ մարդիկ, ի վերջո, որոշեցին վերադառնալ պատերազմական գոտի ու մահացան այնտեղ:

– Ո՛չ: Դա Հայաստանի գործողությունների արդյունքն ու գնահատականը չի: Ամենատարբեր առիթները և դրդապատճառները կարող են լինել, որ մարդիկ նաև վերադառնան:

– Ի վերջո, եթե նորմալ կենսապայմաններ լինեին այստեղ սիրիահայերի համար, նրանք կվերադառնայի՞ն:

– Կա՞ մեկը, որ դժգոհ է: Իրենք էստեղ ապահովված են կրթությամբ, ապահովված են կացարաններով, աշխատանքի որոշակի առաջարկներ արվում են:

– Իսկ այսօր որոշ բանակցություններ Հայաստանը վարո՞ւմ է Սիրիայի կառավարության, Ազատ բանակի հետ, որ որևէ կերպ փորձի պաշտպանել էնտեղ մնացած հայերին:

– Բանակցություններ վարելու անհրաժեշտություն այստեղ չկա: Թիրախը բնականաբար հայերը չեն: Ըստ էության, Սիրիայի կառավարության զորքերն ունեն որոշակի խնդիր, որն իրականացնում են, և այս պարագայում չեք կարող բանակցել որոշակի կողմի հետ, որ գիտեք այս շենքի չորրորդ հարկում կամ հինգերորդ հարկում հայ է բնակվում, խնդրում եմ, էս թաղամասին էնպես հարվածեք, որ հայկական ընտանիքը չտուժի:

– Սակայն կարելի է բանակցել կրակահերթերի գոտուց հայերի տարհանման շուրջ, կամ, այո՛, հենց հայկական թաղամասերի անվտանգության շուրջ:

– Սիրիայում բնակվող մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիներն են, և կարծում եմ, որ Սիրիայի կառավարությունը մտահոգված է իր բոլոր քաղաքացիների անվտանգության ապահովման խնդիրներով: Մեզ հետաքրքրում են համայնքի խնդիրները, որոնց լուծման ճանապարհները բազմազան են: Պետությունը ի՞նչ անի. գնա մասնակցի, խառնվի, զորք տանի՞ էնտեղ, սկսի հայկական թաղամասե՞րը պաշտպանել, թե՞ մասսայական տարհանումներ իրականացնի:

– Իսկ ի՞նչ անի Հայաստանի պետությունը, նստի նայի` ինչպես են սիրիահայերը մահանո՞ւմ:

– Չի նստում նայի, թե ինչպես են սիրիահայերը մահանում: Իր կարողությունների, միջազգայնորեն իր իրավասությունների շրջանակներում փորձում է անի այն ամենը, որ սիրիահայության և՛ անվտանգությունն ապահովի, և՛ տեղահանվելուց հետո էլ կարողանա Հայաստանում ապահովել նրանց նվազագույն կենսական պայմանները:

– Դուք` որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, փորձո՞ւմ եք կապերն օգտագործել ինչ-որ հարցերով օգնելու համար: Կապեր կա՞ն Սիրիայի խորհրդարանի հետ:

– Ո՛չ: Սիրիայի հետ այդ հնարավորությունը, ցավոք, մեր հանձնաժողովը չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում