Թուրքական Hürriyet պարբերականը հրապարակել է Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսանդր Դուգինի տեսակետը, ըստ որի՝ անցած 20 տարիների ընթացքում ռուսական հասարակությունում առկա գաղափարախոսական վակուումը կարող է լրացնել եվրասիականության նոր գաղափարախոսությունը: Դուգինի կարծիքով՝ այդ գաղափարախոսությունը ենթադրում է նախկին ԽՍՀՄ տարածքում «եվրասիական պետության» ձևավորում, որում կարող են ընդգրկվել ոչ միայն նախկին խորհրդային պետությունները, այլև Թուրքիան:
Թե որքանո՞վ է հնարավոր նման կառույցին Հայաստանի անդամակցությունը, «Առաջին լրատվական»-ի խնդրանքով մեկնաբանեց տնտեսագետ, 1994-1998թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը. «Բոլոր միություններին կողմ եմ, եթե դրանք տանում են դեպի Եվրամիություն կամ չեն խոչընդոտում դրան: Իսկ Թուրքիայի մասնակցությունն այդ կառույցին ենթադրությունների շարքից է և չեմ ուզում մեկնաբանել դա»:








































