Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Թափ հավաքող եռաժանին

Ռոբերտ Քոչարյանը վերջապես արձագանքեց Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որ նա տվել էր ֆրանսիական «Նուվել դ Արմենիա» հանդեսի հայաստանյան թղթակցին: Այդ հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը Ռոբերտ Քոչարյանի հասցեին մի շարք մեղադրանքներ և գնահատականներ էր հնչեցրել:

Եվ ահա, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է Ռուբեն Հայրապետյանին, ընդ որում` բավականին կոշտ տոնայնությամբ, իհարկե` այն հիմնականում մատուցելով ակնարկների տեսքով: Ընդ որում` ակնարկներ, որոնք ուղղված են ոչ միայն Ռուբեն Հայրապետյանին, այլ նաև Սերժ Սարգսյանին, ում կուսակիցն ու մերձավոր օլիգարխն է համարվում Ռուբեն Հայրապետյանը: Ռոբերտ Քոչարյանի պատասխանը նույնիսկ կարելի է համարել հիմնականում հենց Սերժ Սարգսյանին ուղղված, քանի որ պատասխանում հստակ ակնարկ կա այն մասին, որ Նեմեց Ռուբոյի հարցազրույցի և մտքերի հետևում Ռոբերտ Քոչարյանը տեսնում է հենց Սերժ Սարգսյանին: Ընդ որում` Ռոբերտ Քոչարյանն իր պատասխանի մեջ նաև ընդգծում է, որ սպասել է, որպեսզի «որևէ մեկը» բացատրի Հայրապետյանին հանդես գալ պարզաբանումներով, ինչը, թերևս, նշանակում է հերքումներով: Այսինքն` Քոչարյանը խոսում է միայն այն բանից հետո, երբ համոզվել է, որ Հայրապետյանի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանը:

Այսպիսով, կարծես թե հանրությունն ականատես է լինում Քոչարյան-Սարգսյան պայքարի հերթական մի ռաունդին, որը դժվար է ասել, թե ում համար է շահեկան: Մի կողմից` Ռոբերտ Քոչարյանը կարողանում է արժանապատվորեն ընդունել հարվածն ու ծաղրական պատասխան ուղղել Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր օլիգարխի կողմը: Սա նաև նշանակում է, որ Քոչարյանը Սարգսյանի մերձավոր օլիգարխին վարկաբեկելով բավական հեգնական և ծաղրական բնույթի հայտարարությամբ, նրան, այսինքն` Սարգսյանին, ստիպում է հանդես գալ Հայրապետյանի պաշտպանությամբ, այլապես կստացվի, որ Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխին Քոչարյանը անպատվում է, իսկ Սերժ Սարգսյանը՝ լռում: Մյուս կողմից էլ` Սարգսյանին է կարծես թե հաջողվում Քոչարյանին դնել Հայրապետյանի, այսինքն` իր շրջապատի մականունավոր օլիգարխի դեմ, այդպիսով ստիպելով Քոչարյանին իր հետ մրցակցությունը վարել նման ցածր մակարդակում:

Կասկած չկա, որ այդ ամենը շարունակություն է ունենալու, գուցե այդ՝ Քոչարյան-Հայրապետյան, և միգուցե նաև այլ մակարդակի վրա: Օրինակ` ամենևին պետք չէ բացառել, որ Ռոբերտ Քոչարյանը Հայրապետյանի մասով կբավարարվի ընդամենը այսքանով, փոխարենը կփորձի Սերժ Սարգսյանին պատասխանել Գագիկ Ծառուկյանով, որը համարվում է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխը: Թեև, այդուհանդերձ, ներկայումս նաև տեսանելի է, որ Ծառուկյանը ամենևին ամբողջությամբ ենթակա չէ Քոչարյանին, և երկրորդ նախագահը որոշակի խնդիրներ ունի ԲՀԿ-ում իրավիճակն ամբողջապես իրեն ենթարկելու կապակցությամբ: Դրա վկայությունն է այն, որ նրա մեկ այլ մերձավոր՝ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստանում» իր կոշտ ընդդիմադիր կեցվածքով հաճախ է մնում «սպիտակ ագռավի» կարգավիճակում, այն դեպքում, երբ կուսակցությունն իր հիմնական գծով փորձում է, այնուհանդերձ, շատ չհակադրվել Սերժ Սարգսյանին և պահպանել նրա հետ լավ հարաբերությունը: Այնուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանի արձագանքը հիմք է տալիս ենթադրելու, որ հավանական է Քոչարյանը ստեղծված իրավիճակն օգտագործի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից առավել կոշտ ընդդիմադիր կեցվածք պահանջելու համար` փորձելով նրա վրա բարոյական ճնշում բանեցնել և պահանջել առավել ընդգծված հավատարմություն: Հավանական է նաև, որ Սերժ Սարգսյանին էլ հենց նման զարգացում է հարկավոր և միգուցե նաև հաշվարկներում կա հենց այդ սրացումը, որպեսզի Ծառուկյանի դիրքորոշման կոշտացման պարագայում էլ ինքն անցնի նրա հանդեպ վճռական գործողություններին, ինչպես կասեին հայաստանցի շատ ֆուտբոլային մեկնաբաններ, ու այդպիսով մեկընդմիշտ փակի «Բարգավաճ Հայաստանի» դիլեման և թեման:

Սակայն, մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանը իր նախագահությունից հետո որևէ անգամ չի փորձել սրել հարաբերությունը Սերժ Սարգսյանի հետ և դրսևորել դա բացահայտորեն: Քոչարյանը մշտապես դժգոհել և տարբեր ակնարկներով ու խողովակներով իր անհամաձայնությունն է հայտնել Սարգսյանի վարած քաղաքականությանը, սակայն երբեք չի փորձել բացել նրա դեմ ճակատ և արտահայտված ձևով ընդդիմանալ նրան: Այդ իմաստով դժվար է, իհարկե, միարժեք ասել, որ Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույցի միջոցով կարողացավ հունից հանել Քոչարյանին և նրան մղել այդ բացահայտմանը, երբ իր ձեռքերն էլ զգալիորեն կարող են ազատ լինել Քոչարյանի հանդեպ: Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանի արձագանքը կոշտ, հատու, բայց ակնհայտորեն հավասարակշիռ է: Բոլոր դեպքերում, Սարգսյանի և Քոչարյանի միջև պայքարը կարծես թե նորանոր հայտեր է ներկայացնում նախագահական ընտրարշավի առանցքային գիծը լինելու համար: Սակայն այստեղ մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա: Խոսքը իշխանական համակարգի արձագանքի մասին է:

Ի՞նչ են մտածում Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի, դրա վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի լռության մասին իշխող համակարգը, դրա «օդիոզ» մյուս կերպարներն ու Քոչարյանի և Սարգսյանի միջև դիլեմայի առջև կանգնած մնացյալ ներիշխանական խմբերն ու կլանները: Գրեթե կասկած չկա, որ թե՛ Սարգսյանը, թե՛ Քոչարյանը, ուղղակի և հոգեբանական առումով փորձում են աշխատել նրանց հետ և համոզել իրենց ուժի հարցում, նաև մեծահոգության հարցում: Եվ այս կլանների ու խմբերի արձագանքից է նաև զգալիորեն կախված ուժերի հարաբերակցությունը երկրորդ և երրորդ նախագահների միջև, ինչպես նաև առաջին նախագահի վերաբերմունքը նրանց հանդեպ: Տեր-Պետրոսյանն արդեն իսկ ազդակ տվել է, որ ուսումնասիրում է դաշտը, իսկ դա, անշուշտ, նշանակում է, որ առաջին հերթին ուսումնասիրում է Քոչարյան-Սարգսյան պայքարը և հաջողության հնարավորությունները: Սակայն այստեղ, իհարկե, դա ամենևին չի նշանակում, որ օրինակ, ի տարբերություն իշխանական կլանների, Տեր-Պետրոսյանն անպայմանորեն փորձում է ուժեղին ճանաչել, որպեսզի հարի նրան: Տեր-Պետրոսյանի համար դա, իհարկե, պարզ խաղ կլիներ, չափազանց պարզ խաղ: Նա կարող է պարզապես պարզել թույլին ու հարել նրան, որպեսզի հետո այդ տանդեմը թանկ գնով պարտադրի ուժեղին: Սակայն սա, իհարկե, արդեն այլ նյութ է, որին անդրադառնալու առիթներ դեռ, իհարկե, շատ կլինեն, որովհետև նախագահական եռաժանին Հայաստանում դեռ նոր է սկսում թափ հավաքել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում