Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր անհանգստությունն է հայտնել տխրահռչակ ՌամիլՍաֆարովի ներման կապակցությամբ. «Դա շատ ողբերգական միջադեպ է: Պետք չէր հերոսացնել այդ սարսափելի հանցագործությունը:
Ես խորապես մտահոգված եմ, որ այդ սպային ներում շնորհելու Ադրբեջանի որոշումը խաթարում է վստահությունը և չի նպաստելու տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանն ու հաշտեցմանը»:
Euronews-ի լրագրողը Ռասմուսենին հարցրել է, թե արդյոք նա որոշակի պատասխանատվություն չի՞ զգում Բուդապեշտում հայ զինվորականի հետ տեղի ունեցածի համար՝ հատկապես ոչ վաղ անցյալում կատարած նրա հայկական այցի ժամանակ Երևանում տեղի ունեցած հականատօական ցույցերի ֆոնին:
Ի պատասխան՝ Ռասմուսենը հայտարարել է. «Թույլ տվեք նկատել, որ ես Երևանում որևէ հականատօական ցույց չեմ տեսել: Ես տեսել եմ երիտասարդների ելույթներ, որոնք համաձայն չէին Սաֆարովին ներելու Ադրբեջանի որոշման հետ»:











































