Քաղաքական աշունն ակտիվ է, սակայն լուրջ փոփոխությունների կարիք կա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ խոսելով աշնան քաղաքական հնարավորզարգացումների մասին:
Նա նշեց, որ այսօր ընտրվում են փողով,դա անհերքելի փաստ է, որն անհրաժեշտ է փոխել,իսկ ով որ չի ցանկանում փոփոխություններ, ուրեմն գոհ է այս վիճակից: Ըստ բանախոսի՝ ձայները մեջ-մեջ են անում այն մարդիկ, ովքեր փող են բաժանում:Տիգրան Կարապետյանը բացահայտեց, որ ցանկություն ունի առաջադրվելու գալիք նախագահական ընտրություններին, պետք է այլընտրանք լինի գումարներին և կեղծիքներին, առաջադրվում է՝ հաշվի առնելով այն, թե Ժողովրդական կուսակցություննինչ ձայներ է միշտ հավաքել: Իսկ այդ ձայները, նրա համոզմամբ,անշահախնդիր, մաքուր ձայներ են: Բանախոսը հույս հայտնեց, որ գուցեայս ընտրություններին արժանանան այն փառքին, որ մեր ժողովուրդը փող չվերցնի այս կամ այն թեկնածուին ընտրելու համար:
«Ես դեմ եմ համակարգին, դրվածքին, վիճակին, որը կա, որովհետև վիճակն անբարոյական է, երբ փողով են գնում, դա անբարոյական է: Ես տասներկու տարիքաղաքականության մեջ եմ և չեմ փչացել, դա մեծ արժանիք է: Չփչանալ՝ նկատի ունեմ հայացքները չփոխելը: Այսօր ասում են՝ «արի մեզ հետ միացիր, կմտնես խորհրդարան», բա գաղափարնե՞րը ոնց են համատեղվում: Մենք միշտ եղել ենք ժողովրդի կողքին, նեղացողի, «աբիժնիկի» կարգավիճակում չենք եղել»,- նկատեց բանախոսը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուն՝ նա ասաց, որմիշտ ասել է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի հնարավորթեկնածուն է Արևմուտքի կողմից: Ըստ նրա՝դա շանս է, եթե «գործող նախագահը գնալուց լինի, չի տա ՌԴ թեկնածուին, նա կլինի Արևմուտքից, մանավանդ որ բիզնես էլ ունի, ամեն ինչ էլ»:
Գալիք նախագահական ընտրություններից խոսելով՝ Տ. Կարապետյանն ասաց, որ պայքարը երեք նախագահների միջև չի լինի:
«Պայքարը կլինի բարու և չարի միջև: Ես պայքարելու եմ ազնիվ ձայների համար, քիչ են, բայց կան:ՀԱԿ-ը շատ բաներ էասել, ու 90%-ը սուտ է եղել, միասնական թեկնածու չի լինի, դա անհնար է, որ լինի, որովհետև կան դրսի շահեր, ներսն էլ ո՞ւմ շուրջը պետք է միավորվեն. Րաֆֆին ասում է՝«ես եմ», Հայրիկյանն ասում է՝ « ես եմ», չի լինի, ավաղ,որովհետև մենք ընդդիմություն չունենք: Պայմանավորվածություններով են խորհրդարան անցնում, ինչի՞ մասին է խոսքը:
Ուժեղ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, առանձինթեկնածուովնախագահական ընտրություններին հանդես չի գա, կսատարի, կպայմանավորվի, չեն գնա առճակատման»,- մեկնաբանեց բանախոսը:





































