Thursday, 25 06 2026
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

Սիրիայահայերը զինվում են Թուրքիայից ուղարկված ազատբանակայինների դեմ. The Daily Telegraph

The Daily Telegraph-ը անդրադարձել է Հալեպում քրիստոնյա համայնքի կողմից առաջին անգամ զինվելու և աշխարհազորային խմբեր կազմելու թեմային:

Քրիստոնյա համայնքը փորձում էր կողմնակալություն չդրսևորել Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմում: Հալեպում համայնքը հավաքագրել էր Սկաուտական շարժման տղաներին` պաշտպանելու եկեղեցիները։ Սակայն պատերազմը ներթափանցեց քաղաքի խորքերը և տարածվեց արվարձաններում` ստիպելով նրանց զենք վերցնել սիրիական բանակից: Նրանք հայկական խմբերի հետ միացան ընդդիմադիր պարտիզանների հարձակումների դեմ պայքարին:

«Բոլոր պայքարում են բոլորի դեմ,- ասել է Հալեպից հայ քրիստոնյա Գևորգը։- Սիրիահայերը կռվում են, քանի որ հավատացած են`Սիրիայի ազատբանակայիններին իրենց դեմ հարձակման են ուղարկել թուրքերը: Քրիստոնյաները ցանկանում են պաշտպանել իրենց թաղամասերը։ Ասադի ռեժիմի քաղաքացիական պաշտպանությունը՝ «Շաբիհա» ռեժիմի աշխարհազորայինները, այստեղ են՝ սպանելու և բռնաբարելու համար, կանոնավոր բանակը կռվում է Սիրիայի ազատ բանակի դեմ, Քրդական աշխատավորական կուսակցությունն էլ իր աշխարհազորայիններն ունի»:

Վերջին 6 շաբաթներին ավելի քան 150 քրիստոնյաներ, այդ թվում` հայեր, զենք են վերցրել իրենց ձեռքը` կասեցնելու ազատբանակայինների մուտքը Հալեպի քրիստոնեական թաղամասեր: Անցած ամիս Սիրիայի բանակը հայտարարեց Ջդեյդա պատմական քրիստոնեական թաղամասը գրոհայիններից մաքրելու հաղթանակի մասին, սակայն քրիստոնյա աշխարհազորայինները The Daily Telegraph-ին պատմել են, որ իրենք առաջինն են հարձակում իրականացրել ազատբանակայինների վրա:

«Ազատբանակայինները թաքնվում էին Ջդեյդայի Ֆարհատ հրապարակում: Եկեղեցական խմբերը գրոհել են և ապստամբներից մաքրել տարածքը: Կառավարական ուժերը մեզ միացել են ավելի ուշ: Նրանք հաղթանակի մասին հայտարարել են պետական հեռուստատեսությամբ,- ասել է Գևորգը, որը, բազմաթիվ քրիստոնյա փախստականների նման, վախից իր ամբողջական անունը չի հայտնել։- Ապստամբները սպառնում էին եկեղեցիներին»:

Բնակիչների խոսքով` տարածքում, որը հայտնի է իր կրպակներով, նեղ սալաքարե փողոցներով, Անտիոքի մարոնիական, ուղղափառ և հայկական եկեղեցիներով, վերջին շաբաթներին իշխել են դիպուկահարների դիրքերն ու փողոցներում տեղակայված հսկիչ անցակետերը: Ներկայումս Բեյրութում գտնվող քահանան, որը ներկայացել է Հովհաննես անունով, մարտի ականատեսն է եղել: Նրա խոսքերով` ազատբանակայինները տեղակայվել էին տանիքներին և հարձակում էին իրականացնում մարոնիական եկեղեցու և սիրիահայերի դեմ:

Հալեպում մարտերը սրվել են, երբ ռազմատենչ ջիհադիստական խմբերը սկսել են ավելի մեծ դեր ունենալ, քան որևէ այլ քաղաքում:

Հալեպի բնակիչները աղբյուրին պատմել են, որ քաղաքի փոքրամասնությունները վախենում են Իրաքի քրիստոնյաների ճակատագիրը կրկնելուց: Իրաքի քրիստոնայները 2003-ին բռնկված պատերազմի ժամանակ դարձել էին աղանդավորական բռնությունների թիրախ:

Հովհաննեսի խոսքերով` Հալեպի փոքրամասնություն կազմող խմբերից և հարուստ բնակիչներից ոչ բոլորն են Ասադի ռեժիմի կողմնակիցներ, սակայն նրանք գիտակցում են, որ պետք է պաշտպանվեն «գեղջուկ էմիգրանտներից», ովքեր, պատերազմական իրավիճակից օգտվելով, փորձում են ավերել քաղաքի սիրտը:

«Ես կառավարության կողմնակից չեմ, սակայն գրոհայինները ավազակներ են: Անձամբ տեսել եմ, թե ինչպես են թալանում տեքստիլ արդյունաբերության գործարանը»,- ասել է հոգևորականը:

Ինչպես տեղեկացրել էինք, չորեքշաբթի Հալեպի օդանավակայանի մոտ ապստամբների կարկահերթի տակ հայտնվելու հետևանքով սպանվել էր 7 հայ, կան տուժածներ:

Ռազմական ներխուժումը երկիր հնարավոր չէ, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են բացասական դիրքորոշում պահպանել Սիրիայի դեմ ճնշումների հարցի շուրջ: Ուրբաթ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Դա կլինի երկիրը քաղաքացիական պատերազմից փրկելու՝ գործնականում վերջին ջիգը:

Իրավիճակի փոփոխման աննշան հույսեր տածող բազմաթիվ քրիստոնյաներ արդեն միացել են հարյուր հազարավոր փախստականներին: ՄԱԿ-ի տվյալներով` զինված հակամարտության պատճառով Սիրիան լքել է 253 հազար մարդ: Շատ քրիստոնյաներ վերադարձի հույս գրեթե չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում