«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների ընտանիքները, որոնց հարազատները 1989թ. ապրիլին «Հիլլսբորո» մարզադաշտում զոհվել էին ճզմվելուց, կարող են դատի տալ քաղաքի ոստիկանությանը՝ կապված ի հայտ եկած նոր հանգամանքների հետ, որոնք լույս են սփռում դրա դերակատարման վրա այն ողբերգության ժամանակ, որի պատասխանատվությունն ավելի վաղ դրվել էր ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
96 մարդու մահը «Հիլլսբորոյում» համարվում է ամենասարսափելի ողբերգությունը անգլիական ֆուտբոլի պատմության մեջ:
Նախօրեին բրիտանական իշխանությունները հրապարակել էին ողբերգությանն առնչվող բոլոր նյութերը: Զոհերի հարազատները պարզել էին, որ 41 զոհվածները կարող էին փրկվել, եթե իրավապահներն իրենց այլ կերպ դրսևորեին:









































