Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Խաղասեղա՞ն, թե՞ զոհասեղան

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը Երևանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայտարարել է, որ միջազգային կառույցները և կազմակերպությունները նախապատրաստում են Հայաստանի օգնության համար դոնորների համաժողովը: Հիշեցնենք, որ Եվրամիությունը խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարեց, որ համաժողովը հետաձգվում է և տեղի կունենա Հայաստանի նախագահական ընտրություններից հետո: Լեֆորի հայտարարությունը կարծես թե հուշում է, որ այդուհանդերձ համաժողովը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրություններից առաջ:

Այդ զարգացումը բավական հետաքրքրական է, և ուշագրավ կլինի դիտարկել, թե ինչով դա կարող է պայմանավորված լինել: Ըստ ամենայնի, Եվրամիությունն այդպիսով փորձում է պարզապես թուլացնել Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից կամ այսպես ասած` քարտ-բլանշ տալ Սերժ Սարգսյանին, ակնկալելով, որ նախագահական ընտրություններում նա ավելի ինքնուրույն կլինի, համեմատաբար ինքնուրույն, և չի տրվի ռուսական ագրեսիվ քաղաքականությանը, որը կարծես թե Հայաստանի մասով սկսում է ուժգնանալ:

Բանն այն է, որ տնտեսական բաղադրիչն ունի շատ կարևոր նշանակություն, առավել ևս, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակն ինքնին բավական ծանր է: Այս առումով հիշարժան է, որ նախօրեին տնտեսական թեմայով հարցազրույց էր տարածել Հայաստանում Ռուսաստանի դեսպանը ու հայտարարել, որ Հայաստանն իր տնտեսությամբ գրեթե պարտական է Ռուսաստանին, առանց որի կործանված կլիներ: Եվ երևի թե պատահական չէ, որ Ֆիլիպ Լեֆորը դոնորների համաժողովի կազմակերպման մասին հայտարարում է այդ հարցազրույցից անմիջապես հետո` Հայաստանի իշխանությանը մեսիջ հղելով, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին օժանդակել Ռուսաստանից տնտեսական միակողմանի գերկախվածությունը թուլացնելու հարցում:

Նախագահական ընտրություններից առաջ Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարն իսկապես թեժանում է, ինչին մենք ականատես ենք լինում, և այս հարցում բնականաբար զգալի դեր են կատարելու ֆինանսները, տնտեսությունը: Եթե Եվրամիությունը Հայաստանին տնտեսական էական օժանդակություն, առնվազն հավաստի խոստումների տեսքով, չտա մինչև նախագահական ընտրություններ, ապա դրանից հետո այլևս Եվրամիության օգնության կարիք կարող է և չզգացվել, որովհետև Հայաստանում նախագահական ընտրությունները կանցնեն ռուսական գերակայության ներքո` առավել ծանրացնելով Հայաստանի ինքնիշխանության հանդեպ Ռուսաստանի երկաթե բռունցքը:

Սա է խնդիրը, և Լեֆորի հայտարարությունը կարող է վկայել, որ Եվրամիությունում գիտակցում են այն: Մնում է միայն, որ հետևեն արդեն կոնկրետ քայլերը, որովհետև իրավիճակը բավական լուրջ է, և այստեղ ոչ թե Հայաստանի իշխանության, այլ Հայաստանի հասարակության և պետության ապագան է դրված խաղասեղանին: Արևմուտքը մեծ սխալ թույլ տված կլինի ռազմավարական իմաստով, եթե հանկարծ կարկամի և թույլ տա, որ խաղասեղանը Հայաստանի համար վերածվի զոհասեղանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում