Իսպանիայի ազգային հավաքականի ու կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան մոտ ութ ամիս բացակայությունից հետո վերադարձել է ու իր կարծիքով՝ հարյուր տոկոսով պատրաստ է խաղալու:
«Օր օրի ինձ ավելի լավ եմ զգում: Ուզում եմ խաղալ ու օգնել թիմիս: Ճիշտ է՝ ես խաղային պրակտիկա չեմ ունեցել երկար ժամանակ, սակայն այժմ հարյուր տոկոսով պատրաստ եմ, այլապես չէի ընդգրկվի հավաքականի կազմում: «Բարսելոնա»-ն ինձ շատ օգնեց: Ես բուժվել եմ լավագույն մասնագետների մոտ: Չեմ ուզում ասածս թվա քաջության դրսևորում, բայց դուք հավանաբար տեսած կլինեք, որ մարզման ժամանակ ես ոչ մի վախ չեմ զգում նախկինում ստացած վնասվածքի հետ կապված (ֆուտբոլիստն ստացել էր սրունքոսկրի (աքիլլեսյան գարշապար) կոտրվածք: Այդ տեսակ վնասվածքը հաճախ շատ վատ է անդրադառնում խաղացողի կարիերայի վրա, քանի որ ֆուտբոլիստն սկսում է վախով հանդես գալ, որպեսզի նույն հատվածում չկրկնվի վնասվածքը – Sport.1in.am)»:
Խոսելով Մեսսիի մասին՝ Վիլյան ասել է. «Մեսսին հրաշալի խաղացող է: Նա կարողանում է անել ամենն առանց ինձ, սակայն ես ուզում եմ օգնել թիմին: Կխաղամ ցանկացած դիրքում»:






































