Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել է, թե Սարգսյանի սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի, իսկ սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը, մեկնաբանելով այս տեղեկատվությունը, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոչ թե գազի սակագինն են նվազեցնելու, այլ` ընդամենը քաղաքացիների համար այն չի բարձրանա: «Սա ցույց է տալիս, որ նման գործընթացները թափանցիկ չեն, և հանրությանը չեն հայտնում, թե գազի գինը որքան է լինելու մարդկանց համար: Քանի որ նախորդ տարի ռեկորդային մեծ էր տարբերությունը սահմանի վրա ստացվող և բնակչությանը տրվող գազի, դա է պատճառը, որ կառավարությանը ստիպեց նման հայտարարությամբ հանդես գալ»,- ասաց պարոն Կարապետյանը:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի