Տանզանիայի դատարանում քննվում է լիտվացի երիտասարդ երգչուհի Քրիստինա Բիսկաշևսկայայի գործը, ում մեծ քանակությամբ հերոինով ձերբակալել էին Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայանում: Դատապարտյալը իր մեղքը չի ընդունում, հաղորդում է DELFI:
Բիսկաշեվսկայայի ձերբակալության մասին հայտնի էր դարձել դեռ օգոստոսի վերջին: Աղջիկը պատրաստվում էր թռչել Ethiopian Airlines ավիաչվերթով: Նա ուղևորվում էր Բրյուսել: Ձեռքի պայուսակի ստուգման ժամանակ հայտնաբերվել էր մոտավորապես չորս կիլոգրամ հերոին:
Ձերբակալվածին տեղափոխել են Մոշի քաղաքի բանտ: Նրան մեղադրել են թմրանյութ փոխադրելու մեջ: Ձերբակալվածն իր մեղքը չի ընդունել:
Սեպտեմբերի յոթին կայացավ այս գործով առաջին դատավարությունը: Հաջորդը նշանակված է սեպտեմբերի 19-ին:
Նշենք, որ Լիտվայում Քրիստինա Բիսկաշևսկայան հայտնի է տարբեր հեռուստատեսային շոուների մասնակցությամբ: Մասնավորապես, նա մասնակցել է «Լիտվայի ձայն» հեռուստաշոուին:









































