Wednesday, 10 06 2026
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ

Սերիալներում կատարվող դեպքերը մոդելներ են դառնում՝ իրական կյանքում գործելու համար. Վահրամ Միրաքյան

«Արտասահմանյան ֆիլմերում միշտ էլ եղել են բռնության տեսարաններ, բայց դրանց ազդեցությունը մեր լսարանի վրա այդքան ուժեղ չէ, ինչքան տեղականինը, որովհետև տեղական ֆիլմերի հերոսները նույն լեզվամշակույթի կրողներն են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայագիտության հետազոտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը:

Նրա խոսքերով՝ սերիալներում կատարվող դեպքերը մոդելներ են դառնում՝ իրական կյանքում գործելու համար, ինչի արդյունքում աճում է բռնությունների և հանցագործությունների թիվը. «Սերիալների արդյունքում կա կանանց նկատմամբ բռնության աճ, հանցագործությունների թվերն են շատացել, որոնք իրականացվել են ոչ նյութական հողի վրա, պատանիների հանցագործությունների աճ կա: Դրանք ավելացել են սերիալների «արդյունաբերություն» դառնալուց հետո: Դատողություններն ինքներդ արեք»:

Գիտաշխատողն ասաց նաև, որ եթե սերիալներում ագրեսիան դասակարգենք ըստ սանդղակի, ամենաբարձր տեղում «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն է, որտեղ բացի բռնությունը, ուրիշ դրվագներ էլ կան, որոնք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել. «Դրա սերիաներից մեկում հարվածել են ոստիկանին, իսկ ոստիկանը հանդես է եկել որպես թույլ կողմ և չի ընդդիմացել: Այսպիսով, ոտնձգություն է կատարվում նաև օրենքի նկատմամբ»:

Ի տարբերություն «Դժվար ապրուստի», մեկ այլ՝ «Գեներալի աղջիկը» հանրային հնչեղություն ունեցող ֆիլմում կա վերբալ ագրեսիա, այսինքն՝ այն արտահայտվում է խոսքի միջոցով:

Երբ մարդը պարբերաբար դիտում է այդ ֆիլմերը, այն վերածվում է սոցիալական մշակույթի: Եթե տվյալ հեռուստադիտողի մոտ վերջնականապես չի ձևավորվել աշխարհընկալումը, դրանք հիմնականում երեխաներն ու պատանիներն են, ագրեսիան ընկալվում է որպես մարդկանց հետ շփվելու սոցիալական մշակույթի տեսակ: Ինչպես փաստեց Վահրամ Միրաքյանը, սերիալները սրանով են ամենաշատը վտանգավոր. «Բայց կա նաև այլ տարբերակ, որն առաջացնում է զգացմունքների բթացում: Նման խնդիրների հանգում են հատկապես մեծահասակները: Օրինակ՝ «Դժվար ապրուստում» եթե տղամարդը տեսնում է, որ ամուսինը կնոջը խփում է, առօրյայում նա դա նորմալ է համարում և կարող է կիրառել նույնը»:

Նա նշեց նաև, որ եթե ինտեգրվում ենք եվրոպական արժեքներին, ապա պիտի եթերն էլ վերահսկենք, որպեսզի քրեածին տարրերը չհայտնվեն եթերում. «Եվրոպայում հանրային լայն շերտերի համար քրեածին արտադրանք չի հանվում եթեր, մասնավոր մարդիկ կարող են վճարել՝ իրենց համար դիտել ինչ ուզում են, իսկ հանրային եթերը պետք է զերծ լինի բռնությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում