Ռիդլի Սքոթի «Խորհրդական» ֆիլմի մանրամասները խիստ գաղտնի են պահվում: Սակայն լրագրողներին հաջողվել է պարզել, որ դերասանուհի Քեմերոն Դիազը տեսարաններից մեկում պետք է հովազի հետ նույն անկողնում քնի:
Վայրի կենդանուն Դիազը կարողացել է վարժեցնել ծանոթանալու հենց հաջորդ օրը: Մեծ կատուն միանգամից հասկացել է, որ դերասանուհին կատակներ չի սիրում: Իհարկե «Խորհրդականի» նկարահանումներին ներկա են փորձառու վարժեցնողներ, որոնք հետևում են չորքոտանու յուրաքանչյուր շարժումին:
Քեմերոն Դիազի հետ այս ֆիլմում նկարահանվում են Բրեդ Փիթը, Խավիեր Բարդենը, Պենելոպե Կրուսը, Մայքլ Ֆասբենդերը: Նա հաստատվել է լատինամերիկուհի Մանկինի դերում, երբ այդ դերից հրաժարվել է Անջելինա Ջոլին: Բրեդ Փիթի ապագա տիկինը շատ զբաղված է եղել այլ նախագծերում:
«Խորհրդականի» աշխատանքները վերսկսվել են սեպտեմբերի 3-ից ռեժիսորի ավագ եղբայր Թոնի Սքոթի հուղարկավորությունից հետո: Նա ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից:









































