Սթենլի Կուբրիկի առաջին լիամետրաժ ֆիլմը` «Վախ և տարփանք» («Fear and Desire»), որը հադիսատեսի դատին էր հանձնվել 1953 թ. առաջին անգամ կհայտնվի կրիչների վրա: Այս ֆիլմում Կուբրիկը հանդես է եկել և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես պրոդյուսեր, և՛ որպես օպերատոր, և՛ որպես մոնտաժող: Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 10 000 դոլար:
Երկար ժամանակ համարվում էր, որ դրա բարձրորակ կրկնօրինակը չի պահպանվել: Տարածված լուրերի համաձայն՝ Կուբրիկը դժգոհ է եղել իր առաջին լիամետրաժ ֆիլմից և փորձել է գնել դրա բոլոր կրկնօրինակները ու վերացնել: Նա իր դեբյուտային աշխատանքն անվանել է «անփորձ սիրողական կինովարժություն»:
Ըստ տվյալների՝ նեգատիվի օրիգինալը հայտնաբերվել է 2 տարի առաջ Պուերտո-Ռիկոյի ներկայիս կինոլաբորատորիայում:
Նախագծի հեղինակները պնդում են, որ Կուբրիկի կողմից ֆիլմի կրկնօրինակների գնումը և վերացումը լեգենդ է, որը ստեղծել է հենց կինեմատոգրաֆիստը:
DVD կիչների վրա ֆիլմը Մեծ Բրիտանիայում կհայտնվի 2013 թ. հունվարից:






































