Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱԵԼ հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմին հինգշաբթի կմեկնի Սիրիա` նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունների համար: Այս մասին հաղորդում է Ռեյթեր գործակալությունը` հղում անելով անհայտ մի արաբ դիվանագետի:
Միևնույն ժամանակ, համաձայն Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրի, Բրահիմիի հանդիպումը Սիրիայի նախագահի հետ նախատեսված է ուրբաթ:
Բրահիմիի կայանալիք այցի մասին նախօրեին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` չմանրամասնելով կոնկրետ օրը:











































