Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Սիրիացիները հրաժարվում են «Բաշար» անունից. The Daily Beast

Երբ Բաշար Ալ-Ասադը նախագահ դարձավ, սիրիացի երեխաներին նրա անունով էին անվանակոչում, սակայն այսօր Բաշար անունը կրող շատ տղամարդիկ ամաչում են դրանից, իսկ ոմանք անգամ փոխում են իրենց անունը: Այս մասին գրում է ամերիկյան The Daily Beast պարբերականի թղթակից Մայք Գիլիոն:

Այն, որ իր անունը համընկնում է Սիրիայի ապագա նախագահի անվան հետ, Բաշար Մահմուդ Կաբիշոն իմացել է 1994թ.: Երբ Բասել Ասադը զոհվեց ավտովթարում, նրա կրտսեր եղբայրը, որն այդ ժամանակ ակնաբուժություն էր սովորում Լոնդոնում, հայտնվեց ուշադրության կենտրոնում, շարունակում է հոդվածագիրը:

Երբ Բաշար Ալ-Ասադը 2000թ. նախագահ դարձավ, նա մեծ ժողովրդականություն էր վայելում: Երիտասարդ առաջնորդը սիրիացիներին հույսեր էր ներշնչում՝ խոստանալով վերաձևավորել խեղդող ոստիկանական պետությունը, հիշեցնում է Մայք Գիլիոն ապստամբությանը նախորդած շրջանը:

Արաբերեն «Բաշար» անունը նշանակում է «բարի լուր ավետող»: Ջորջթաունի համալսարանի արաբագետ պրոֆեսոր Ադել Իսկանդարի խոսքերով՝ այդ անունը երկար ժամանակ տարածված է եղել տարածաշրջանում՝ առանց որևէ քաղաքական ենթատեքստի:

«Այժմ «Բաշար» անունը, ինչպես սովորաբար անվանում են նախագահին, ուղեկցվում է այնպիսի բառերով, ինչպիսիք են «շուն» կամ «գող»»,- գրում է հոդվածագիրը:

Հալեպի բնակիչ Մուհամմադը եղել է Բաշար, մինչև որ Facebook-ում հայտարարեց, որ փոխում է իր անունը: «Ընկերներս ասում էին՝ «Բաշար հեռացիր: Բայց ոչ դու: Դու կարող ես մնալ»,- մեջբերում է պարբերականը Մուհամմադի խոսքերը:- Վերջապես ես բոլորին պարզապես ասացի ինձ Մուհամմադ անվանել»:

Թուրքիայի Անտաքիա քաղաքում ապրող սիրիացի մի փախստական հիշում է, թե ինչպես էր ատում իր դեռահաս եղբորորդուն, որին Բաշար էին անվանակոչել՝ նախագահի պատվին:

Մի անգամ ցույցի ժամանակ երեխայի մայրը ձայն է տվել նրան: Մարդիկ շրջվել և նրան են նայել: Այդ ժամանակ երեխան որոշում է կայացրել. «Նա մեզ ասաց, որ իրեն այլևս Բաշար չանվանենք»,- պատմում է երեխայի փախստական քույրը: Այժմ նրա անունը Մեզգին է (քրդական անվանում է):

Միրալ Բիրորեդան՝ քրդական ծագմամբ սիրիացի մի ակտիվիստ, ասում է, որ Մեզգինի ծնողները պատճառներ ունեցել են երեխային Բաշար անվանակոչելու համար: Նրա խոսքերով՝ ավանդաբար սիրիացի քրդերին ճնշումների են ենթարկել, և քրդական անուններով մարդկանց հաճախ անձնագիր չէին տալիս:

Պրոֆեսոր Իսկանդարը նշում է, որ անունները Մերձավոր Արևելքում կարող են խնդիրների պատճառ դառնալ: Օրինակ՝ «անունների հետ կապված նման դժվարություններ, եթե դրանք քրիստոնեական են, այժմ նկատելի են դառնում Եգիպտոսում»:

Երբ սկսվեց սիրիական հեղափոխությունը, Բաշար Կաբիշոն սկսել է բժշկական օգնություն ցուցաբերել Իդլիբում: «Ես ստիպեցի մարդկանց լավ վերաբերվել անվանը՝ բարի գործեր կատարելով: Այժմ նրանք ասում են. «Ես ցանկանում եմ, որպեսզի Բաշարը գա»: Ես լավ անուն ունեմ և այն երբեք չեմ փոխի»,- ակտիվիստի խոսքերը մեջբերում է Մայք Գիլիոն:

Թարգմանությունը՝ Վիկտորյա Անդրեասյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում