AFP-ն տեղեկացնում է, որ իսպանացի հայտնի թենիսիստ Խուան-Կառլոս Ֆերերոն որոշել է ավարտել կարիերան: Ֆերերոն հայտնել է, որ իր վերջին մրցաշարը կլինի հայրենի քաղաքում՝ Վալենսիայում: Այն կանցկացվի սեպտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում:
2003 թվականին Խուան-Կառլոսը հաղթել է «Ռոլան Գարոս» մրցաշարում, ինչպես նաև հասել է ԱՄՆ Բաց առաջնության եզրափակիչ: 2003 թվականի սեպտեմբերի 8-ին նա դարձավ թենիսի առաջին ռակետը: Իսպանացի թենիսիստն ուժեղագույնն է ճանաչվել ATP-ի 16 մրցաշարերում: Նրա ակտիվում կան 479 հաղթանակ և 261 պարտություն: Իր կարիերայի ընթացքում Ֆերերոն վաստակել է 13,965,966 դոլար:





































