Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Կուն Ագուերոն վերսկսել է մարզումները՝ սեպտեմբերի 19-ին կայանալիք խաղին պատրաստվելու համար: Այս մասին տեղեկանում ենք Անգլիայի առաջնության գործող չեմպիոնների պաշտոնական կայքից:
Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի՝ սեպտեմբերի 15-ին կայանալիք խաղին մասնակցությունը դեռևս հարցականի տակ է:
«Սիթի»-ն Անգլիայի 2012/13 թվականների առաջնության երրորդ տուրից հետո վաստակել է 7 միավոր՝ տանելով երկու հաղթանակ ու խաղալով մեկ ոչ-ոքի:







































