Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Եթե մնում է Ռոբերտ Քոչարյանը

Հարցին, թե ով կարող է նախագահական ընտրություններում էապես խոչընդոտել Սերժ Սարգսյանի վերընտրությանը, իհարկե, ընտրություն` բառի հայկական ավանդույթների ընկալմամբ, թերևս հնարավոր չէ այլ ռացիոնալ պատասխան գտնել, քան «Ռոբերտ Քոչարյանը» պատասխանը: Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ կամ գործիչ, որ ներկա դրութամբ և տեսանելի հեռանկարում կարողանա Սերժ Սարգսյանին բարդ խնդիրներ առաջադրել: Ավելին` դեռ հարց է, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է անել դա: Բայց գործնականում գոնե Ռոբերտ Քոչարյանը հավակնորդ է, իսկ այլ հավակնորդներ, իրատեսորեն, ցավոք սրտի` չկան:

Այսինքն` ստացվում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանն էլ չկարողացավ, ապա Սերժ Սարգսյանի վերընտրության հարցերը լուծված են: Սակայն մինչ այդ նույնպես հետաքրքիր մի պատկեր է ստացվում: Այսինքն` Սերժ Սարգսյանը մնում է Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ավելի լավ հեռանկար Սարգսյանը երևի թե չէր էլ կարող պատկերացնել:

Բանն այն է, որ հասարակական իմաստով սա լիովին հաղթական տարբերակ է Սարգսյանի համար: Ինչ վերաբերում է ներիշխանական ինտրիգներին կամ քաղաքական դավադրություններին, ապա այստեղ, իհարկե, իրավիճակը բարդ է, սակայն մյուս կողմից` Հայաստանում որքան մեծանում է հասարակական կարծիքի գործոնը, այնքան ներիշխանական դավադրության կամ ինտրիգների տարբերակները թուլանում են, կորցնում իրենց ուժը, նույնիսկ դառնում վտանգավոր: Իսկ որ Հայաստանում հասարակական կարծիքը սկսում է ավելի ու ավելի մեծ դեր խաղալ` միանշանակ է:

Եվ այս առումով ամենևին զարմանալի չէ, որ Սերժ Սարգսյանը երբեմն-երբեմն գնում է այդ կարծիքին ընդառաջ` առնվազն հոգեբանական իմաստով նպաստելով դրա ամրապնդմանը: Այստեղ միգուցե Սարգսյանի համար մեծ են ռիսկերը երկարաժամկետ հեռանկարով, սակայն հակասությունն այն է, որ կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով Սարգսյանն այլ ելք չունի, քան թեկուզ զգուշորեն, բայց խթանել հասարակական կարծիքի ազդեցությունը հայաստանյան պրոցեսների վրա, քանի որ ներկայիս գրեթե անիշխանական վիճակում իր համար դա բավական հուսալի պաշտպանական միջոց է` ընդդեմ ներհամակարգային նկրտումների:

Այստեղ հասարակության և Սերժ Սարգսյանի շահերը որոշակիորեն համընկնում են, իհարկե` ոչ երկարաժամկետ առումով: Սակայն դա արդեն իսկ նպաստավոր պահ է, և հասարակությունը կարող է օգտագործել այդ պահը: Եթե Սերժ Սարգսյանն իր իշխանական նկրտումների և հեռանկարների համար փորձում է օգտվել շահերի այս ներդաշնակությունից ու օգտագործել հասարակությանն իր համար, ապա ինչո՞ւ հասարակությունը չանի նույնը և չփորձի օգտվել ու օգտագործել Սերժ Սարգսյանին իր շահերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում