Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Ծանրացող թնջուկը

Սիրիայում տեղի ունեցած արտակարգ պատահարը, որի հետևանքով զոհվել է Հայաստանից այդ երկիր վերադարձող չորս հայ, իսկ տասը հայ վիրավորվել է, կրկին խորհել է տալիս սիրիահայության անվտանգության ապահովման մասին: Թեև վերջին շրջանում ինչ-որ բաներ այդ ուղղությամբ արվեցին, այնուամենայնիվ, տեղի ունեցածը վկայում է, որ լուրջ խնդիրները շարունակում են մնալ, և Հայաստանն էլ, որպես պետություն, չի կարողանում արդյունավետությունը բարձրացնել այդ հարցում:

Ընդհանրապես, սիրիական իրավիճակը հայաստանյան հարթության վրա շարունակում է մնալ փորձագիտական, պաշտոնական մակարդակներում ոչ բավարար ուսումնասիրված, հետևաբար՝ նաև առանց անհրաժեշտ եզրակացությունների ու հայեցակարգերի կառավարվող, տարերային ընթացքի մեջ գտնվող հարց: Համենայն դեպս, եթե աստիճանաբար ավելի ու ավելի տագնապալի և ողբերգական են դառնում հայկական համայնքից ստացվող տեղեկությունները, դա ինքնաբերաբար վկայում է, որ Հայաստանը ավելի ու ավելի անարդյունավետ է դառնում մեր հայրենակիցների անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում: Ընդ որում, խնդիրը միայն նրանց կյանքը փրկելը չէ, թեև, իհարկե, դա գլխավոր խնդիրն է:

Խնդիրն այս պարագայում հայության միասնական հոգեբանական տարածքի ձևավորումն է, որը բացարձակապես զրոյական աստիճանի և ընդամենը դատարկ հռչակագրերի մակարդակում է, որոնցով ընդամենը ինքնագովազդով են զբաղվում առանձին պաշտոնյաներ կամ իշխանությունն ամբողջությամբ՝ ներկայանալով դհոլզուռնայի, ծափ ու ծիծաղի մակարդակով միայն: Մինչդեռ բազմաթիվ լրջագույն խնդիրներ այդպես էլ մնում են չլուծված:

Այդպես էլ անհասկանալի է, թե, օրինակ, Հայաստանն ի՞նչ աշխատանք է տանում սիրիահայ համայնքի հետ հենց տեղում, ի՞նչ աշխատանք է կատարում սիրիահայության հետ Հայաստանում, ինչպե՞ս է ձևակերպում հայության խնդիրները այս իրավիճակում ընհանրապես: Ի՞նչ խողովակներով է Հայաստանի իշխանությունը փորձում աշխատել սիրիահայության հարցում, Սիրիայի հարցում, արդյո՞ք որևէ կերպ փորձել է կապ հաստատել Սիրիայի իշխանության դեմ կռվող ազատբանակայինների հետ, որոնց պարզապես անհնար է հաշվի չառնել, անգամ եթե մարդկային, քաղաքական ու այլ բնույթի որևէ կարգի հակակրանք կամ շահերի բախում կա նրանց հետ: Ի՞նչ խողովակներով է Հայաստանի իշխանությունը Սիրիայում գտնվող հայ համայնքի հետ աշխատել և աշխատում, կամ աշխատե՞լ է արդյոք, փորձե՞լ է արդյոք ինֆորմացիոն այլընտրանքներ ներկայացնել տեղի հայերին: Իսկ փորձե՞լ է արդյոք Հայաստանը Հայաստան եկած սիրիահայերին հորդորել՝ ձեռնպահ մնալ հետ գնալուց, թե՞ նրանք հետ են գնում, որովհետև Հայաստանում չեն տեսնում մնալու համար անհրաժեշտ գոնե նվազագույն աջակցություն, որը թույլ կտա արժանապատվորեն մնալ և լինել Հայաստանում:

Հարցերի կծիկն իսկապես բարդ է, և այն, որ ավելի ու ավելի անհանգստացնող տեղեկություններ ենք ստանում սիրիահայ համայնքից, հուշում է, որ Հայաստանը, որպես պետություն, չի կարողացել բռնել այդ կծիկն ու քանդել առանց խճճելու:

Միևնույն ժամանակ, այս ճգնաժամը նաև վկայում է այն մասին, որ տասնամյակներով գովերգված, այսպես ասած, սփյուռքում հայապահպանության կառույցները նույնպես ունեն արդյունավետության և ադեկվատության խնդիր: Նրանք գոնե կարող էին լինել այն խթանը, որ կստիպեին իշխանություններին լրջորեն մոտենալ իրավիճակին: Սակայն նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ այդ կառույցներից, այսպես ասած՝ ավանդական ուժերի ներկայացուցիչներից շատերը փորձում են նույնիսկ օգտվել պետության անլուրջ և ոչ ադեկվատ վերաբերմունքից ու առաջ մղել իրենց անձնական կամ խմբակային շահերը՝ որևէ կերպ չփորձելով ամբողջական պատկերին ծանոթանալ, մանրամասն ուսումնասիրել և օգնել, որպեսզի այդ պատկերին տիրապատեն նաև շարքային սիրիահայերն ու ըստ այդմ կայացնեն իրենց անձնական ճիշտ որոշումը գոնե, եթե չկան պետական կամ համայնքային ճիշտ որոշումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում