Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Հայաստանում էն հեղափոխությունը, որ չի եղել, անպայման լինելու է

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «հիացած չէ» ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ ակտիվությամբ: Նա համարում է, որ «ընդդիմությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի ՏԻՄ ընտրությունների ակտիվ և առավել նպատակաուղղված լինելու հարցում»: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:

– ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը բավական քիչ ներկայացվածություն ունեցավ: Հիմնական մրցակիցները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էին: Չի՞ ստացվում, որ ՀԱԿ-ը զիջում է դիրքերը ԲՀԿ-ին, քանի որ ԲՀԿ-ն այսօր ավելի է ընդդիմություն ներկայանում Հանրապետականին:

– Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հայաստանյան գործող ընդդիմությունը ավանդաբար պրոբլեմ է ունեցել՝ ներկայացվածության առումով: Կան գործընկերներ, ովքեր քաղաքական պրոցեսներ հարուցելու իմաստով այնքան էլ չեն կարևորում ՏԻՄ ընտրությունները, կան գործընկերներ, որ խիստ կարևորում են: Ինքս երկրորդ խմբին եմ պատկանում: Կարծում եմ, որ քաղաքական պրոցեսների հարուցման գործում ՏԻՄ ընտրությունների նշանակությունը գուցե պակաս է, քան նախագահական կամ ԱԺ ընտրությունների դեպքում, բայց դա նույնպես կարևոր է: Ընդդիմությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի՝ ՏԻՄ ընտրություններում առավել ակտիվ և նպատակաուղղված լինելու հարցում: …Ես հիացած չեմ այն ակտիվությամբ, որ ցուցաբերել ենք ՏԻՄ ընտրություններում:

– Իսկ հնարավո՞ր է դա ՀԱԿ-ԲՀԿ որոշակի համագործակցության հետևանք է:

– Ո՛չ, չկա նման բան: ՏԻՄ ընտրություններում հայաստանյան քաղաքական ընդդիմության ավանդական պասիվությունը ունի նաև օբյեկտիվ պատճառ, և դա երևում է նաև անկախ թերթերի դեպքում: Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ մարզերում հանրապետական թերթերը ակտիվ թղթակցային ցանց չունեն: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. մարզերում դժվար է զբաղվել լրագրությամբ. բոլորը ծանոթ են, բոլորը բարեկամ են: Ես դա նաև որպես թերթի նախկին խմբագիր գիտեմ: Նույնն էլ քաղաքականության մեջ է: Որպես ընդդիմադիր դեմք գյուղապետի թեկնածու առաջադրվելու համար որոշակի պայմաններ են հարկավոր. քաղաքականությամբ գյուղում զբաղվելն ավելի դժվար է, որովհետև էնտեղ ազդեցության լծակներն ավելի անմիջական են և մարդու պաշտպանվածության զգացումն ավելի ցածր է:

– Ասել է թե` ՀԱԿ-ը չի՞ կարողանում հասնել գյուղեր և թեկնածուներ ունենալ:

– Չէ՛, ես ասում եմ, որ օբյեկտիվ կողմ ունի պրոբլեմը: Բոլոր ժամանակներում ընդդիմությունն էս խնդիրն ունեցել է: Մարզերում ավելի դժվար է: Էստեղ ՀԱԿ-ի խնդիրը չի: Էստեղ կան օբյեկտիվ դժվարություններ:

– Լևոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում խոսելով նախագահական ընտրություններից ասաց, որ շարունակելու է պայքարը: Սա նշանակո՞ւմ է, որ նա է ի վերջո լինելու ՀԱԿ թեկնածուն:

– Բոլորը հենց այդպիսի լուծման են սպասում: Կլինի՞ գործնականում էդ լուծումը, թե` չի լինի, դա արդեն Տեր-Պետրոսյանի որոշման խնդիրն է:

– Այսօր խոսք է գնում, որ պետք է ընդդիմության միասնական թեկնածու լինի: Հնարավոր համարո՞ւմ եք դա: ՀԱԿ-ի կողմից բանակցություններ վարվո՞ւմ են այդ հարցի շուրջ և հնարավոր համարո՞ւմ եք, որ 2008-ի պատկերը կրկնվի:

– Գիտեք, նույնիսկ 2008 թվականին միասնական թեկնածու չի եղել, որովհետև իրենց ընդդիմադիր համարող այլ գործիչներ նույնպես առաջադրվել են որպես նախագահի թեկնածու: Այսօր, ցավոք, կոնսոլիդացիա ապահովելու շանսերը շատ ավելի քիչ են, քան 2008-ին, բայց դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ չպետք է միջոցներ ձեռնարկվեն: Այս պահին որևէ բանակցություն չկա այդ թեմայով: Ուղղակի կան մտքեր, որոնք արտահայտվում են մամուլում:

– Այսօր քաղաքական որոշ շրջանակներից մեղադրանքներ են հնչում Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, որ ինքը 2008 թվականի համաժողովրդական շարժումը մարեցրեց` հատկապես ԲՀԿ-ին իշխանությունից տարանջատելով, ԲՀԿ մասին դրական ելույթներով և որոշակի համագործակցությամբ:

– Եթե խոսքը վերաբերում է մի պրոցեսի, որին ես անձամբ մասնակից եմ եղել, սովորաբար փորձում եմ ոչ թե մեղադրել, այլ սխալը, մեղավորությունը տեսնել սեփական գործողությունների մեջ: Այդ առումով` ես որևէ մեկին մեղադրելու ցանկություն չունեմ:

– Ասել է թե` կարծում եք Տեր-Պետրոսյանն ամեն ինչ ճի՞շտ արեց: Անցած ժամանակը ցույց չտվե՞ց, որ ինչ-որ բաներ սխալ էին արվել, ՀԱԿ-ից կուսակցություններ դուրս եկան, շարժումը մարեց:

– Ես համարում եմ, որ երկրագնդի վրա չկա որևէ մարդ, որ ամեն ինչ ճիշտ է անում: Անսխալական մարդիկ չկան, բայց ձեր հարցի համատեքստում որևէ մեկին չեմ մեղադրել, չեմ մեղադրում և չեմ պատրաստվում մեղադրել:

– Սակայն փաստ է, որ այլևս 2008 թվականի շարժումը կրկնել հնարավոր չի լինի:

– Իսկ ո՞վ է ասում: Ես հակառակ կարծիքին եմ: Կրկնելու մասին չի խոսքը, որևէ անցած բան այլևս չես կրկնի, բայց համոզված եմ, որ կլինեն շատ ավելի հզոր շարժումներ, որոնք շատ ավելի հզոր արդյունքների կբերեն: Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանում էն հեղափոխությունը, որ չի եղել, անպայման լինելու է:

– Այսօր ոմանք ասում են, որ իրենք պայքարեցին, զրկանքներ կրեցին, սակայն այդ շարժումը անհասկանալի քաղաքականության պատճառով վերացավ, ու հիմա մի բան էլ ԲՀԿ-ին սիրաշահում է:

– ԲՀԿ-ի վերաբերյալ իմ դիրքորոշումները հրապարակային արտահայտել եմ և ավելացնելու որևէ բան չունեմ:

– Իսկ, այնուամենայնիվ, հավանականություն կա՞, որ Դուք կարող եք լինել ՀԱԿ նախագահի թեկնածուն:

– Ո՛չ, նման հավանականություն չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում